HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի կոմբինատում լարված իրավիճակ է

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում լարված իրավիճակ է: ԼՀԿ-ի պարտքերն օրեցօր ավելանում են: Ընկերությունը միայն Շամլուղի բաց հանքում հորատման աշխատանքներ իրականացնող «Ապառաժ» ՍՊԸ-ին 1 մլն դոլարից ավելի պարտք ունի: ԼՀԿ-ի արտադրական տեխնոլոգիաները մաշվել են, իսկ սեփականատերերը նոր ներդրումներ կարծես թե չեն ցանկանում կատարել: Լեռնահարստացման կոմբինատի առանցքային պաշտոնյաներն ասում են, որ արդեն հոգնել են ԼՀԿ-ում տիրող բարձիթողի վիճակից: 

Ախթալայում շրջանառվող լուրերի համաձայն՝ սեպտեմբերի 5-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և ծառայողական մեքենան ու փաստաթղթերը հանձնելուց հետո ընկերությունից հեռացել է ԼՀԿ-ի գլխավոր ինժեներ Գագիկ Շահնազարյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում Գագիկ Շահնազարյանն ասաց, որ առայժմ արձակուրդի մեջ է, սակայն գլխավոր ինժեները դժգոհեց ԼՀԿ-ում տիրող վիճակից և բարոյական մթնոլորտից:

Ըստ Գագիկ Շահնազարյանի և ընկերության այլ պաշտոնյաների՝ բարձիթողի վիճակն առաջացել է նաև «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանի կադրային անլուրջ քաղաքականության պատճառով: Ասենք, որ այս տարվա հունիսի վերջին առանց մեկնաբանությունների ԼՀԿ-ի գլխավոր տնօրենը աշխատանքից ազատել է ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օրբելի Թարմինյանին: «Թե ինչու բերեց Օրբելի Թարմինյանին և կարճ ժամանակ անց ինչու ազատեց նրան, այդպես էլ չհասկացանք»,- ասում է ընկերության աշխատողներից մեկը:

Օրբելի Թարմինյանին աշխատանքից ազատելուց հետ Մադլեն Թաշճյանը ԼՀԿ-ի կառավարիչ է նշանակել Շամլուղի բաց հանքի պետ Արմեն Նաղդալյանին: Այդուհանդերձ, ընկերության գործերը շարունակում են վատանալ: Մադլեն Թաշճյանը այս տարվա օգոստոսի սկզբին ԼՀԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ է նշանակել ազգությամբ սերբ Նեդելկո Գուլիչին` ընկերության կնիքը, ֆինանսական և կադրային լիազորությունները հանձնելով նրան:

Պարզվում է՝ Նեդելկո Գուլիչը արտադրության մարդ է և նրան հաջողվել է ԼՀԿ-ն կառավարել: Ընկերության աշխատողները նրա հետ հույսեր էին կապում ԼՀԿ-ի անկումը կանխելու գործում:

Սակայն սեպտեմբերի 5-ին Մադլեն Թաշճյանը 2 երիտասարդ տղաների հետ անակնկալ հայտնվել է լեռնահարստացուցիչ կոմբինատում: Նա ժողով է հրավիրել և իր հետ բերած երիտասարդներից Արտյոմ Աբգարյանին ներկայացրել որպես իր օգնական, իսկ հազիվ մեկ ամիս աշխատած և դեռ աշխատանքից չազատված Գուլիչի փոխարեն հենց վերջինիս ներկայությամբ ոմն Լևոն Սարգսյանի ներկայացրել որպես գլխավոր տնօրենի առաջին տեղակալ:

Այս ժողովին էլ ԼՀԿ-ի գլխավոր ինժեներ Գագիկ Շահնազարյանը Մադլեն Թաշճյանի դեմ ըմբոստացել է և հայտարարել ընկերությունից իր հեռանալու մասին:

Լուսանկարում՝ Մադլեն Թաշճյանը եւ նրա ամուսին Սերոբ Տեր-Պողոսյանը

Մեկնաբանություններ (6)

Aga
Ախթալայի ԼՀԿ-ի նախկին տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը և իր կինը այժմյան տնօրեն Մադլեն Թաշճյանը բարոյազրկեցին Ախթալայի երիտասարդությանը,թալանեցին բնական հարստությունը և այսօր արտադրությունից անտեղյակ Մադլեն Թաշճյանը անհասկանալի ձևով ժամանակ առ ժամանակ կադրային փոփոխություններ է կատարում աշխատանքից ազատելով աշխատանքային մեծ փորձ ունեցող արտադրությանը քաջ ծանոթ գործիմաց մարդկանց ,նրանց փոխարեն աշխատանքի ընդունելով ոմն երևանցի երիտասարդների(որոնց հետ սիրային կապի մեյ է Մ.Թ-ը):Հարգելի ախթալեցիներ ոտքի կանգնեք, գործադուլ արեք ,մի ենթարկվեք աըդ երևանցիներին ,պայքարեք ձեր իրավունքների համար:Ինչու պետք է ձեր ձորում ձեր աշխատանքն ու հարստությունը վայելեն ոչ տեղացիները:
T.A.A
AXTALAYI QAXAQAPET HARGELI PRN. XACHIKYAN,DUQ TEXYAK CHEQ INCH E KATARVUM AXTALAYI LHK-UM?INCHU CHEQ ARCAGANQUM?CHE VOR AXTALECINERS CEZ @NTREL ENQ XEKAVAR VOR MER PROBLEMNERIN TER KANGNEQ.INCHU CHEQ SEPAKANATIROJIC BACATRUTYUN PAHANJUM?
Armen
Heriqa ay provakatrner,provokacia aneq,kombinatum ameninch shat lava @ntanum,isk inch verabervuma dzez shahnazaryan gagik animast meknabanutyuner petq chi anel,qani vor henc nuyn vernshvac kombinati talanchineric mek@ duq eq ev zer nman mi qani hogi,ayd isk patcharov duq aveli chisht klini mnaq zer texerum,qani vor xoselu ev qnadatelu vochmi tesaki baroyakan iravunq chuneq
Artur
Hargeli axtalaciner ameninch aveli lava linelu zer kombinatum,dzez uzumen shpotacnen ays provakatorner@,amena araji talanchiner@ henc kombinati nersumein,tariner sharunak glxavor tnoren Madelin Tashchyanin xabelov talanelen hanq@,sireli Axtalaciner noric u noric hisheq ays amen@ kazmaperpvaca kombinatic ashxatanqic azatvac mi qanisi koxmic chxabveq,exeq ujex Axtalayi Lernaharstacman kombinat@ zer het e ev zer koxqin...........
Martin
ayd erku eritasardner@ vor ekelem LHK-@ irakanum ban imac eritasardneren,nranq ekelen kombinatin nor shunch talu npatakov,ayl voch te talanelu inchpes ayd arelen,ayd kombinati amena erkar ashxatac u vstaheli mardik,isk inch verabervuma eritasardneri sirayin kapi masin Madelin Tashchyani het,ayd amen@ sute ev cicaxeli,hargeli xarnakichner aveli hetaqrqir baner karaiq horineiq,oxaki zer gnacq@ gnac ayn jamanak erb vor ayd erku eritasardner@ ekan kombinat,de ete edqan hamarcak eiq mnaiq ashxateiq,ayl voch te vaxkoti pes dimum greciq u paxaq kombinatic,gnaceq haseq zer gnacqin .............
Արթուր
Ձեր գրած մտքերից չի երևում, որ դուք խելացի և բանիմաց եք:Հայոց լեզու սովորեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter