HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աժ-ում ընտրեցին Արդարադատության խորհրդի անդամներ

ԱԺ-ում ամփոփվել է  Արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնականների թեկնածությունների քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 109 պատգամավոր: Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված են եղել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանը և Արդարադատության խորհրդի գործող անդամ, իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադիրյանի թեկնածությունները:

Համաձայն քվեարկության արդյունքների՝ Գ Ղազինյանի թեկնածությանը կողմ է եղել  92 պատգամավոր, դեմ՝ 16, մեկ քվեաթեթրիկը եղել է անվավեր, Գ. Բադիրյանի թեկնածությանը կողմ է եղել 93 պատգամավոր, 14 պատգամավոր դեմ է եղել, իսկ 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter