HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Երթը շրջանցեց «Ծածկած շուկան» (լուսանկարներ)

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբն այսօր Մաշտոցի պուրակից երթով շարժվեց դեպի «Ծածկած շուկա»:

Քաղաքացիական նախաձեռնության անդամների խոսքերով, երթի նպատակը «Ծածկած շուկա» պատմամշակութային հուշարձանի տարածքում իրականացվող ապօրինի շինարարական գործողությունները դադարեցնելու պահանջ ներկայացնելն էր։

Երթի մասնակիցներին հուշարձանի մոտ սպասում էր քաղաքացիների մի մեծ խումբ, ովքեր դեմ են քաղաքացիական ակտիվիստների՝ հուշարձանը պահպանելու պայքարին: Սակայն երթը, մոտենալով շուկային, շրջանցեց այն հարևան փողոցներով, որից հետո վերադարձավ Մաշտոցի պուրակ, որտեղից որ այն սկսել էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter