HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հոշոտել են, 3-ով մեկին հոշոտել են». սպանված փաստաբանի քրոջը հանեցին նիստերի դահլիճից

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց փաստաբան, փաստաբանների պալատի անդամ,  Երևան քաղաքի բնակիչ Սամվել Շարբաթյանի աղմկահարույց սպանության դատաքննությունը: Դատական նիստը մարդաշատ էր: Շատերը կանգնած էին ոտքի վրա: Հիշեցնենք, որ փաստաբան Շարբաթյանը սպանվել է 2012թ.-ի նոյեմբերի 18-ին, Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում:  

Նույն օրը սպանության գործով քրեական գործ է հարուցվել Լոռու մարզի դատախազության կողմից: Սամվել Շարբաթյանի սպանության քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված են Արտակ Սամվելի Վերանյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի  2-րդ մասի 7-րդ կետով, 258 հոդված 4-րդ մասով, Սամվել Աշոտի Դիլոյանը  և Արեն Սամվելի Վերանյանը:

Վերջիններս մեղադրվում են ՀՀ քրօրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատական նիստը նախագահում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը: Դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Արտակ Վերանյանը: 

Ամբաստանյալի բացակայության պատճառների մասին դատարանը որևէ գրավոր բացատրություն չէր ստացել: Քանի որ դատական նիստին ամբաստանյալ Արտակ Վերանյանի ներկայությունը գործի քննությանը պարտադիր էր, դատավոր Նարինե Հովակիմյանը դատական նիստը հետաձգեց:

Դատական նիստի ավարտից հետո տուժող փաստաբան Շարբաթյանի քույրը` Հասմիկ Շարբաթյանը բարձր արտասվելով մոտեցավ ամբաստանյալներ Սամվել Դիլոյանին  և ԱրենՎերանյանին և ասաց. «Հոշոտելեն, 3-ով մեկին հոշոտել են,  եղբորս դեմքը չէր ճանաչվում, ինչու չեն հոշոտված եղբորս հանրությանը ցույց տալիս: Քո աչքերը կհանեմ, այ Դիլոյան»: Դատական կարգադրիչները նիստերի դահլիճից հանեցին տուժողի քրոջը:  Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին:

Մեկնաբանություններ (9)

lena asatryan
Susan Gishyan et hancagorcnerin pashtpanelis iskakan demqd es cuyc talis, arden erkrord diakn e dranc xxji vra, en myus mardaspann el petekn guyqi hapshtakman gorov e mi angam dadtvel, um achqern eq kapum, en himarnern el vor ekel en kangnel ajakcum en vaxic en ekel, lseq te drsum irakanum incher en xosum...
ara
Lkti mardaspaner. Zavali e vor vomanq porzum en ardaraznel nman takanqnerin.
susan
They aren't murderers. They are just boys and i am sure that they will be justified. Reading the article and watching the trail where Hasmik was shouting and saing such words i was really shocked how a woman can say such awful and disgusting words.Is it normal that someone is plucking eyes? No it is really very ubnormal . And this is for the comment ''insolent murderers'' do not write a thing for what you will regret later, when the justice wins.
vanadzorci
es takanqi servatsqnern uremn eli pti mard spanen vor haskanaq um het gorts uneq??? sranq arden erkrord mardun en tsetselov spanum u der esqan aninqnaser u kisagoghakan u anughegh massan havaqvela vor srants pashpani??? xelqi ekeq ara amota, avaganov banov ekel meydan eq @ngel dzer havatov lav tgheqi hmar eq ekel...
karen
Susan----- anglereni poxaren lav kliner iravagututyun sovoreir u mardaspanerin pashtpanelu poxaren zoherin pashtpaneir. Bazarvaz che vor mi or el qez kam qo barekamnerin seselov spanen u en zamanak du dataranum aveli sarsapeli vaynasun barzraznes.
karen
Es dahlich@ patverov e lzvaz. Bolor@ yekel en mardaspanerin vogevorelu. Lav hisheq bolori demqer@, hajord zohin dranziz mekn e kyanqiz zrkelu.
xcho
gexecikk ba du ov es
Hetq
Thanks GB for the correction
Կորչի բռնապետությունը
Սուսան, քո սխալ-մխալ անգլերենը ո՞ւմից ես սովորել, մարդասպանների աջակցման կոմիտեի՞ց։ Գնա անգրագետ վարժապետիդ ասա, որ saing չի, այլ sayng:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter