HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Լոռի» պանիրը Հայաստանում ստացել է անվտանգության հավաստագիր. ՍԱՊԾ-ն չի հրապարակում փորձաքննություն կատարած լաբորատորիայի անունը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «ԱՄՄ» ՍՊԸ-ին հունիսի17-ին տվել է անվտանգության հավաստագիր` ԱՄՆ արտահանած «Լոռի» պանրի հերթական խմբաքանակի համար: Այս մասին մեզ հայտնեցին ծառայությունից`  իբրև պատասխան երեկ հրապարակած «Լոռի պանիրը ԱՄՆ-ում վտանգավոր է, Հայաստանում` անվտանգ» հոդվածի:

Այն հարցին, թե ինչպես է անվտանգության սերտիֆիկատ ստացած պանիրը վտանագվոր ճանաչվել ԱՄՆ-ում, պատասխանեցին, թե դրա մասին ոչինչ չեն կարող ասել: «Ուղղակի կարող ենք ասել, որ մեր կողմից անվտանգության սերտիֆիկատ տրվել է` համաձայն լաբորատոր արդյունքների: «ԱՄՄ» ՍՊԸ-ից կատարվել է նմուշառում` համաձայն ՀՀ գործող օրենսդրության: Նմուշը հանձնվել է  լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում բեռը ճանաչվել է անվտանգ: Կատարվել է  բեռի արտահանում օդային ճանապարհով»,- ասացին ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծառայությունից հրաժարվեցին տրամադրել «Լոռի» պանիրը փորձաքննության ենթարկած լաբորատորիայի անունը` նշելով, թե դա հրապարակման ենթակա տեղեկություն չէ:  «Ծառայությունը որոշակի պայմանգիր ունի լաբորատորիաների հետ: Ըստ դրա` փորձաքննությունը իրականացվում է: Կոնկրետ լաբորատորիայի մասին տեղեկատվություն տալ չենք կարող: Չենք կարող ասել»,- ասացին ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կառավարության Առողջապահության և հանրային ծառայությունների վարչության Սննդամթերքի և դեղորայքի ադմինիստրացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է արտասահամանյան այն ընկերությունների ցանկը, որոնց` ԱՄՆ ներմուծած ապրանքներում հայտնաբերվել են խախտումներ: Համաձայն հրապարակված տվյալների` հայաստանյան «ԱՄՄ» ՍՊԸ-ն արտահանել է «Լոռի» տեսակի պանիր, որի վաճառքի վրա արգելանք է դրվել օգոստոսի 7-ին: Պանրում  հայտնաբերվել է աղիքային ցուպիկ (ESCHERICHIA, COLI TYPICAL): Հայտանաբերված խախտման վերաբերյալ ահազանգը կայքում հրապարակվել է սեպտեմբերի 13-ին:  

Մեկնաբանություններ (2)

aram
Is the owner of the subject cheese factory a member of the Armenian parliament? The arrogance of the bureaucratic Armenian Agricultural Products' Safety Board's refusal to name the lab, in charge of clearance of allegations about the unhealthy (if not dangerous ) contamination cited by the more reliable U.S agricultural Safety Board, is absurd, immoral and has to be illegal
mahmouzian
it is a secret .what a chmok this guy is.he got paye that what it is .again and again all thoses guy in governmemt should be trow to the dump.all of them

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter