HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Տոլստովի «Authentic Light Orchestra»-ն և Դուրգարյանի «սիմֆոնիկը» (լուսանկարներ)

Սեպտեմբերի 18-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ շվեյցարական «Authentic Light Orchestra» խմբի երաժիշտների և մեր սիմֆոնիկ նվագախմբի համատեղ էթնո ջազ-սիմֆոնիկ համերգը՝ «Օրկեստր պլյուս» նախագծի շրջանակներում:

Համերգին մասնակցում էին նաև հրավիրյալ երաժիշտներ՝ Ավագ Մարգարյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Վահագն Ամիրխանյանը, Վահան Արծրունին, Միքայել Ոսկանյանը, Վարդան Գասպարյանը, Արմեն Հյուսնունցը:

Չնայած այն հանգամանքին, որ Վալերի Տոլստովի խմբի անդամներն առաջին անգամ էին Հայաստանում, նրանք նվագում էին հայկական էթնիկ երաժշտություն. շվեյցարացի Վերոնիկա Ստադլերն իր վոկալով և հայկական երգերի կատարմամբ հաճելիորեն զարմացրեց մեր հանդիսատեսին:

Օպերայի եւ բալետի թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի խոսքերով՝ «Օրկեստր պլյուս» նախագիծը ևս մեկ համերգ է պատրաստում, որի ընթացքում կհնչի շվեյցարական ազգային գործիքներից մեկը:

Համերգից հաշված րոպեներ առաջ...

Եվգենի Լեբեդև (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ) - դաշնամուր

Վերոնիկա Ստալդեր (Շվեյցարիա) - վոկալ

Վալերի Տոլստով (Շվեյցարիա, Հայաստան) - ֆլեյտա/ էթնիկ գործիքներ

Արմեն Հյուսնունց (Հայաստան) - սաքսոֆոն

Վարդան Գասպարյան (Հայաստան) - ակուստիկ կիթառ

Վերոնիկա Ստալդեր (Շվեյցարիա) - վոկալ

Միքայել Ոսկանյան (Հայաստան) - թառ

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ 

Կարեն Դուրգարյան - Օպերայի եւ բալետի թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Վերոնիկա Ստալդեր (Շվեյցարիա) - վոկալ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter