HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խարդախությո՞ւն, թե՞... Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է

ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Խոշոր չափերով խարդախություն» կատարելու կասկածանքով այսօր ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը:

«Վ.Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ՊՆ քննչական ծառայության մամուլի գրասենյակը:

Հիշեցնենք՝ Վոլոդյա Ավետիսյանը ամիսներ շարունակ բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով բարելավել ազատամարտիկների սոցիալական վիճակը: 

Մեկնաբանություններ (4)

Նարեկ
Պարոնայք կիսագողաոստիկանատգետներ ... համը հանել եք, ու շատ շուտվանից, մի քիչ ձեր համար ավելի հասկանալի թուրքերեն լեքսիկոն օգտագործեմ` ոտքերներդ ձեր յորղանին գյորա երկարացրեք...
Sona
I hope that Armenia's authorities, the implementation of this foolish policy one day will understand that to lose everything, even their families.
Մեծ Մհեր
Էհ ինչքան կարելի է կոդրել սեփական ժողովուրդը, կամ կմտածեն թե հայաստանաբնակները իրենց ստրուկներն են
հայ առևտրականներ
Մենք դիմում ենք կառավարության բոլոր պաշտոնյաներին, եթե արդեն ազատամարտիները տեղ չունեն իրենց ստեղծած երկրի մեջ, ուրեմն մենք բոլորս գնալու էս անտեր երկրից, մոտ 10 հոգի մարդ ենք ամեն մեկս մեր ընտանիքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter