HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բախում Անկախության երթի ժամանակ (լուսանկարներ)

Ազատության հրապարակից մեկնարկած Անկախության երթը, առանց ոտնահարելու այլոց ազատ տեղաշարժվելու իրավունքը, հանգիստ անցնում էր կենտրոնի մայթերով և փողոցներով, համենայն դեպս այն փողոցներով, որոնք այսպես թե այնպես ամբողջ օրը փակ էին` Նունե Եսայանի համերգի համար:

Երբ երթի մասնակիցներն Ամիրյան փողոցից հետո անցնում էին Մաշտոցի պողոտայով, նրանք արդեն, ըստ ոստիկանների, սկսեցին խախտել այլոց ազատ տեղաշարժվելու իրավունքը. ոստիկանությունը քաղաքացիներին պարբերաբար առաջարկում էր մայթով քայլել, իսկ երբ երթը հասավ Բաղրամյան պողոտա, ոստիկանությունը երթի մասնակիցների փոխարեն փորձեց որոշել, թե որ մայթով պետք է այն ընթանա:

ՀՀ նախագահի նստավայրը խաղաղ երթի մասնակիցներից պաշտպանելու նպատակով ոստիկանությունն իր աշխատակիցներից կազմված շարասյունով փակել էր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը և նախագահականի մայթը` այդպիսով պարտադրելով երթի մասնակիցներին քայլել դիմացի մայթով:

Ոստիկանների պահանջին չենթարկվելու արդյունքում մի փոքր բախում և քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանության աշխատակիցների և երթի որոշ մասնակիցների միջև: Որոշակի ժամանակ տևած բանակցությունների արդյունքում Անկախության երթի մասնակիցները, չցանկանալով, ինչպես իրենք նշեցին, տոնական օրը փչացնել ոստիկանության հետ բախման գնալով, անցան դիմացի մայթ, որով քայլեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր, որից հետո վերադարձան Ազատության հրապարակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter