HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունել է եգիպտոսցի և քուվեյթցի լրագրողների խմբին

ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական եւ հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում գտնվող եգիպտոսցի եւ քուվեյթցի լրագրողների խմբին:

Ա. Գեւորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում  վերաբերում էին հայ-եգիպտական, հայ-քուվեյթական հարաբերություններին, այդ երկրների հետ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին,  գործարար կապերի աշխուժացմանը։
Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է զարգացնելու  հարաբերությունները բարեկամ երկրների հետ, եւ հատկապես կարեւորում է   առեւտրատնտեսական կապերի խորացումը: Եգիպտոսում հայտնի իրադարձությունների պատճառով վերջին շրջանում միջկառավարական հանձնաժողովը նիստեր չի գումարել, սակայն, փոխվարչապետի խոսքով,  հայկական կողմը պատրաստակամ է շարունակել աշխատանքները, երբ եգիպտական կողմը պատրաստ կլինի: Հայ-քուվեյթական հարաբերությունները վերջին շրջանում բավականին ակտիվ զարգանում են. Հայաստանում բացվել է Քուվեյթի դեսպանատունը, 2011թ. Երեւանում կայացել է հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, իսկ երկրորդ նիստի անցկացումը նախատեսվում է առաջիկայում:

Պատասխանելով երկրների  հետ գործարար շփումների ակտիվացման վերաբերյալ հարցին` Ա. Գեւորգյանը նշեց, որ առեւտրային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտը ձեւավորված է: Փոխգործակցության համար  նա հեռանկարային  համարեց տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, զբոսաշրջության, գյուղատնտեսության  ոլորտները, որոնք հետաքրքրություն կարող են ներկայացնել նաեւ արաբ գործընկերների համար:

Հանդիպման ավարտին փոխվարչապետը բարեկեցություն եւ խաղաղություն մաղթեց Եգիպտոսի  եւ Քուվեյթի բարեկամ ժողովուրդներին: Այս մասին հայտնում է ՏԿՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter