HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազգային վերածնունդը» քննադատել է Արցախի հանրային հեռուստատեսությանը

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմինն այսօր տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորը. 

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում Արցախի հանրային հեռուստատեսության կողմից կուսակցության գործունեության լուսաբանման անտեսման նկատմամբ: Հանրային հեռուստատեսությունը, պատշաճ իրազեկված լինելով 24.02.2013 թ. կայացած կուսակցության հիմնադիր համագումարի, 23.09.2013 թ. կայացած կուսակցության պաշտոնաթերթի շնորհանդեսի մասին, չի լուսաբանել այս իրադարձությունները, ինչպես նաև չի հաղորդել կուսակցության գրանցման մասին լուրը: Վերը նշված բոլոր իրադարձություններն իրենց բնույթով եզակի են կուսակցության կյանքում:

Արցախի հանրային հեռուստատեսությունը խախտել է բազմակարծություն ապահովելու իր գործառույթը՝ անտեսել ընդդիմադիր կուսակցության գործունեության լուսաբանումը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը հակված չի կարծելու, որ ընդդիմադիր քաղաքական ուժին անտեսելու Հանրային հեռուստատեսության գործելակերպը թելադրված է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ցանկությամբ, չնայած վերջինիս կողմից քաղաքական ազատությունների սահմանափակման և քաղաքական այլընտրանքը բացառելու հակվածությանը, ինչը ժամանակին բերել է Արցախի միջազգային վարկի վնասմանը: Մենք հակված ենք կարծելու, որ հեռուստատեսության ղեկավարությունը որդեգրել է ինքնագրաքննության արատավոր պրակտիկա:

Կուսակցությունը դատապարտում է Արցախի հանրային հեռուստատեսության նման վարքագիծը, հիշեցնում, որ հեռուստատեսությունը ֆինանսավորվում է հանրության կողմից և պարտավոր է իր եթերում ապահովել բազմակարծություն և ղեկավարվել ժողովրդավարության և անկողմնակալության սկզբունքներով:

Լուս.՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը (Facebook-ից) 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter