HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ռուսաստանում սահմանափակվել է հայկական մի քանի ընկերությունների գործունեությունը

Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայության պաշտոնական կայքէջը հայտնում է, որ սեպտեմբեր ամսին Ռուսաստանի տարածքում հայկական մի քանի ընկերությունների արտադրության սննդամթերքի վաճառքի վրա դրվել է խիստ հսկողություն:

Սեպտեմեբրի 5-ին խիստ հսկողություն է սահմանվել հայկական «Որդի Արմեն» ՍՊԸ-ի արտադրության կաթնամթերքի, իսկ սեպտեմբերի 13-ին` «ԲԱԿՍՍ» ՍՊԸ-ի ծովամթերքի վրա:

Հայկական երկու այլ ընկերությունների որոշ արտադրատեսակների վաճառքն այժմ պարզապես արգելված է: 2013թ. օգոստոսի 30-ից արգելանք է դրվել  «Կոնստանտին և քույրեր» ՍՊԸ-ի, իսկ  հուլիսի 15-ից` «ԳՈՍ» ՓԲԸ-ի ատադրության ծովամթերքի վրա` դրանցում վտանգավոր բակտերիաների առկայության հիմքով: Վերջին ընկերության արտադրանքի վրա դեռևս խիստ հսկողություն է սահմանվել 2012թ. օգոստոսի 31-ին, ապա 2013թ. հունիսի 19-ին: Ի վերջո, ընկերության` Ռուսաստան արտահանած կենդանի խեցգետինների վաճառքն արգելվել է: Պատճառը, ըստ Անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայության պաշտոնական կայքէջի, խեցգետնի մեջ հայտնաբերված «Կոլիֆորմ» տեսակի բակտերիաներն են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter