HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռոբերտ Քոչարյանի այցերը Ռուսաստան այլ պատճառներ ունեն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս կարծիք չի հայտնել Մաքսային միությանը միանալու Հայաստանի իշխանությունների ցանկության մասին: Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն իր կարծիքը կհայտնի ողջամիտ ժամկետում: «Երկրորդ նախագահը կարծիք կհայտնի առաջիկայում: Հստակ ժամկետ, ցավոք, չեմ կարող ասել»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Պատասխանելով այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը հաճախ է լինում Ռուսաստանում, արդյոք նրա այցերը կապ չունեն քննարկվող թեմայի հետ, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ երկրորդ նախագահի այցերը Մոսկվա պայմանավորված է ԱՖԿ «Սիստեմա» ընկերության խորհրդի նիստներին մասնակցելու հետ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը խորհրդում անկախ տնօրեն է:

«Ռոբերտ Քոչարյանը առնվազն ամիսը մեկ անգամ մասնակցում է խորհրդի նիստերին, այդ այցերը դրանով է պայմանավորված»,- հավելեց Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը Մաքսային միությանը միանալու թեմայով հանդիպումներ կամ քննարկումներ չի ունեցել ոչ ՀՀ, ոչ էլ ՌԴ իշխանությունների հետ:

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Էս մարդու կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում: Էս մարդը պիտի ԲԱՆՏՈՒՄ լիներ,այլ ոչ թե կարծիքներ հայտներ: Հայաստանը եթե Մաքսային միություն մտնելու պաշտոնական փաստաթուղթ ստորագրի, Սերժիկը մնալու է արևմտյան/ամերիկյան ՀՍԿԱ սելափ-կարկուտի տակ թրջված:
albert
Այս մարդն արեց այն ինչ չկարողացան երեք հազար տարի անել ասորեստան, թուրքեր արաբներ մոնղոլներ եվ այլոք հանուն իր միլիարդների եվ քանի սա ապրում է հայեր շատ արագ կվերանան, ամոթ բոլորիս
Levon
Եթե մենք ունեցել ենք լավ օրեր, երբ պետությունը զարգանում էր և մարդիկ մտածում էին ոչ միայն գոյատևելու մասին, ապա դա եղել է Քոչարյանի օրոք: Հայրենասեր լինելը ու լավ աշխատելը վարժ հայերեն խոսելով չէ որոշվում: Էս մարդը արդեն ՀԻՆԳ տարի է կապ չունի կառավարման հետ, բայց միևնույն է հանգիստ չեն թողնում, փոխանակ այսօրվա մեղավորներին մեղադրեն, ուզում են Քոչարյանին ավելի վատ ներկայացնելով արդարացնեն այսօրվա իշխանություններին: Բայց դե ամեն մեկն էլ իր վրա զգում է, թե երբ ոնց էր ապրում:
mushex
qocharyanin pashtpanox@ anpayman ogtvei e krakratashtic,qani vor voch mi gaxaparakan, hogevor himq chka nran pastpanelu. hargeli Levon ete karox es, miayn mi harci patasxani. inchpes patahec,vor tklor Hayastan ekac robert@ 2-3 tarum darcav milliardater. isk inch verabervum e hatucman@ ,apa da anpayman klini. derevs voch voqi ci hajoxvel xusapel artar dadastanic. hh naxagahi hamar maqur grakan hayerenov xosel@ amenakarevor paymanne.ete petutyan tiv 1 pashtonyan chi tirapetum petakan lezvin, apa mnacac bolor harcer@ erkrordakan en. inch hayrenasirutyan masin e xosq@ erb mijazgayin atyannerm eluyt er unenum ruseren lezvov mardiq tarakusanqov mtacum ein ,erevi Hayastani petakan lezun ruserenn e. na miayn hayreniqi poxern e sirum.aysorva kam erekva ishxanutyunner chkan bolorn el nuyn timic en,baci Levon Ter-Petrosyanic.da adrbejani timn e vori glxavor marzich@ rusastanci e...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter