HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուստ հոգևորականների թեման ինչու՞ չի դրվել Եպիսկոպոսաց ժողովում

Մեծի Տանը Կիլիկիո կաթողիկոսության միջեկեղեցական հարաբերությունների վարիչ Տեր Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանից  «Հետքը» հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերվում այն հանգամանքին, որ բաձրաստիճան հոգևորականը կարող է թանկարժեք գույք ունենալ, և արդյոք դա չի կարող ազդեցություն ունենալ եկեղեցու հեղինակության վրա:

«Ես գիտեմ, թե ինչ եք ակնարկում: Ես չեմ ուզում անհատական պարագաների մասին խոսել: Անհատական որևէ մեկ պարագա պետք է հանձնվի եկեղեցու իշխանության ուշադրութան: Եկեղեցին այսօր ունի իր նվիրապետությունը, իր միաբանությունը, միաբանությունն իր հերթին ունի իր վարչական մարմինները, և այս հարցերը կլուծվեն այդտեղ, որտեղ լուծումների հասնելուց հետո կհրապարկվեն: Մենք բոլորս քրիստոնյա ենք, և մենք առաջին հերթին որպես քրիստոնյա ազգ, քրիստոնյա մարդ, քրիստոնյա եկեղեցի, պետք է առաջնորդվենք ավետարանական, աստվածաշնչյան սկզբունքներով, մեր եկեղեցու հայրերի վարդապետությամբ, պատվիրաններով, մեր եկեղեցու ավանդությամբ»,- նշեց Նարեկ սրբազանը:

Մեր դիտարկմանը, թե Եպիսկոպոսաց ժողովին արդյոք ներառվում են հարցադրումներ այսօրվա հոգևորականի կերպարի մասին, արքեպիսկոպոսը նշեց, թե նույն հարցը տալիս ենք տարբեր դիտակետերից, և եթե իր պատասխանը չի գոհացնում մեզ, այդպես էլ ասենք: Ըստ նրա՝ ավելի ճիշտ կլինի հարցնել, թե Եպիսկոպոսաց ժողովը զբաղվում է արդյոք հայ հոգևորականի ծառայության ոլորտով, սկզբունքներով:

«Մենք Եպիսկոպոսաց ժողովից առաջ՝ թե՛ Հայաստանի մեջ, թե՛ արտասահմանի մեջ զանազան լրատվական միջոցներով շատ հստակ դարձրեցինք, որ Եպիսկոպոսաց ժողովը պիտի ունենա 2 հիմնական օրակարգ՝ սրբադասում և մկրտության խորհուրդ, և միաժամանակ 3-րդ օրակարգ՝ ընդհանուր խորագրի տակ. հայ եկեղեցու դիմագրավված մարտահրավերներն այսօր: Եվ այդ մեկը վաղը պիտի քննարկենք՝ որպես հաջորդ Եպիսկոպոսաց ժողովի օրակարգի նախապատրաստություն: Ուրեմն՝ ես տակավին չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, ես կարող եմ միայն ասել, որ մենք քննարկեցինք սրբադասումը, և վաղը հաղորդագրություն կհրապարակենք, որտեղ հստակ ձևով կասվի, թե ինչ ենք արել»,- ասաց Նարեկ Սրբազանը: 


Առաջին լուսանկարում՝ Մայր Աթոռի խոսնակ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը եւ Նարեկ սրբազանը:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի:  

Մեկնաբանություններ (15)

Սամվել
Վանեցի ախպերն էլ ցույց է տալիս իր բանասիրական շնորհքը, փոխարենը փաստերով խոսելու: Իսկ փաստն այն է, որ հայ եկեղեցու սպասավորների մտավոր պոտենցյալը մեկուկես հավի է հավասար:
Hasmik
XNDRUM EM BARI HOGEVORAKANNER PRKEQ MER EKEXECU ANUN@
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Որովհետև Հայ եկեղեցին ԵՐԲԵՔ հոգևոր հաստատություն չի եղել,այլ քաղաքական-իշխանական-ֆինանսական ձգտումներով մի հաստատություն. ուղղակի ԴԱՐԵՐՈՎ թաքնվել են Հայաստանի պետություն չունենալու փաստի տակ. ԻԲՐ «պետական ֆունկցիաներ էին կատարում»: Պատմություն ՉԻՄԱՆԱԼՈՒՑ է,որ մեծ սպասումներ ունեն հայ եկեղեցուց: Թեկուզ հետևյալ պատմական փաստը. հայ եկեղեցին դարերով տոկոսով վարկ էր տալիս հայ գյուղացիներին: Վարկը հետ չկարողանալ տալու համար հայ եկեղեցին միայն Սյունիքում ու միայն 9-11 դարերում մոտ 100 հազար սյունեցու է քշել իր հայրենի օջախից ու մոտ 10 հազար սյունեցու մահապատժի է ենթարկել:
Արմենակ Եղիայեան
Վարազ Սիւնին կը բարեհաճի՞ իր աղբիւրները թուել: Ուրկէ՞ քաղած է այդ տեղեկութիւնները: Իսկ եթէ եկեղեցին դեր չունեցաւ ազգապահպանման մէջ, հապա այս անտէր ջողովուրդը ինքզի՞նք պահեց. ինչպէ՞ս, ո՞ր ուժով, ո՞ր գործօնի շնորհիւ:
Garo
Եկեղեին այսօր ունի բազմաթիվ մարտահրավերներ, դրանք չտեսնելը և կենտրոնանալը լոկ այդ երկու օրակարգերի վրա պարզապես ի ցույց է դնում մեր հոգևոր վերնախավի անհեռանկար հայացքն ու իրականությունից փախուստ տալու փաստը: Օրակարգը փաստացի ով որ որոշում է դա է քննարկվում ուրիշ ոչինչ և վերջ:
Գրիգոր Դաւիթեան
Վարազ Սիւնի, ա՛մմա նետում փչում էք հա։ Փորձեցէք արձակ գրել, թերեւս Քաջ Նազարի պէս գլուխ գործոցներ կը հրամցնէք մեր ազգին։
Mihran
The reason is so obvious to all, karekin and his inner circle of bishops are all involved in sinful acts on a daily basis,they have all tarnished the Armenian church and nation with their despicable and disgraceful behaviour.
ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ
Անողնաշար, վախկոտ ու քծնող ոչնչություններ, վայելեք ձեր անինքնասեր ու ինքնակոչ կոմսոմոլի վերջին ուրվականն էլ, կանոնազանց եկեղեցին էլ, չձևավորված ու չկայացած պռարաբ, կիսաբոլշևիկ կաթ օղի կոսն էլ, սուտի գողական կջոյի բենթլին էլ, անսեր ու անմիաբան ախպերությունն էլ։ Եթե սրանք են այսօր հայ ժողվուրդը, եկեղեցին ու քրիստոնեությունը ներկայացնում, ապա ես բաց ճակատով հայտարարում եմ, որ ես ոչ սրանց պատկերացրած հայն եմ, ոչ էլ քրիստոնյան. Ես Արարատյան Թագավորության բնությունն ու աշխարհրը իր բարի ու արարող մարդկանցով հանդերձ սիրող ու գնահատող և ճշմարիտ Արարչին հավատացող ողնաշարավոր ու կաթնասուն մարդ եմ, ՀԱՅ մարդ եմ. Առանց մեկնաբանության.
JOHN
«Հարուստ հոգևորականների թեման ինչու՞ չի դրվել Եպիսկոպոսաց ժողովում»ՍԻՐԵԼԻ ՄԱՐԻՆԷ,Ո՞Ր ՄԵԿԻՆԸ ԴՆԵԻՆ:ԵԹԵ ՄԵԿԸ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻՍԸ ԼԻՆԵԻ՜Ն...ՀՈ ԱՄԻՍՆԵՐՈՎ ԺՈՂՈՎ ՉԵՆ ԱՆԵԼՈՒ:ՏՈՒՆ-ՏԵՂ ՈՒՆԵՆ ՉԷ՞...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
910-918 թթ.-ին գյուղացիական ապստամբություն է բռնկվում Հայաստանի կենտրոնական գավառներում:ԱԿԱՆԱՏԵՍ հեղինակ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԻՆ վկայում է,որ զինված գյուղացիները կռվում էին խոշոր եկեղեցական հողատերերի դեմ՝ոչնչացնելով նրանց դղյակներն ու ունեցվածքը: Գյուղացիական ապստամբություն է ծագում նաև ՍՅՈՒՆԻՔՈՒՄ: 906 թ.-ին՝ՏԱԹԵՎԻ վանքի կառուցումից հետո,ԻՇԽԱՆԱԿԱՆ հատուկ ՀՐՈՎԱՐՏԱԿՈՎ շրջապատի բազմաթիվ գյուղեր տրվում են վանքին՝որպես ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:Գյուղացիները այս որոշման դեմ զինված պայքար են սկսում կրոնավորների դեմ:Հատկապես ՑՈՒՐԱԲԵՐԴ,ՏԱՄԱԼԵԿ և ԱՎԵԼԱԴԱՇՏ գյուղերում պայքարն վերաճում է զինված ապստամբության:Գյուղացիներն,ի վերջո,իրենց հողերից դուրս են քշում վանականներին :Սյունյաց հոգևոր առաջնորդ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ խնդրանքով ՍՄԲԱՏ ԻՇԽԱՆԸ ավերում է Ցուրաբերդ գյուղը և մի քանի հարակից գյուղեր և այն կրկին հանձնում վանքին:ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ ՍՄԲԱՏ ԻՇԽԱՆԻՆ խնդրում է մահապատժի ենթարկել ապստամբ գյուղացիներին:Սրանից կատաղած՝ գյուղացիները նորից են ապստամբում և սպանում ՀԱԿՈԲ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ:Գյուղացիների պայքարը շարունակվում է մինչև 10-րդ դարի վերջ:Տաթևի ԳՐԻԳՈՐ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ խնդրանքով 990-ական թթ.-ին Սյունիքի ՎԱՍԱԿ ԹԱՔԱՎՈՐԸ զորքերով հարձակվում է գյուղերի վրա,հիմնահատակ ավերում այն,ոչնչացնում ըմբոստ բնակիչներին և հողերը նորից տալիս Տաթևի վանքին:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Xunsap'ha(7) - Շնորհակալություն:Դուք էլ շատ ճիշտ ու դիպուկ կոմենտ եք գրել: Նույնը ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ(8)-ի կոմենտը: Ինձ իսկապես ուրախացնում է,որ ձեզ պես Հայեր կան:
hasmik
ete ekexecin drnery pakum e mardkanc araj lfiki hamar, ajsinqn lfiky darzel e ekexecu astvacy, ajd patcharov el ekexecin korcrel e ir arjeqy
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Էդգար Սնդոյան(12) - Պարզ է,որ 9-11 դդ.-ում դա բառացի «տոկոսով վարկ» չէր կոչվում:Բայց հարաբերության/գործելաձևի ԷՈՒԹՅՈՒՆՆ էր նույնը: Իսկ ի՞նչու էին բազմաթիվ գյուղեր ԻՇԽԱՆԱԿԱՆ հատուկ ՀՐՈՎԱՐՏԱԿՈՎ տրվում վանքին՝որպես ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ : Ի՞նչու վանքի մոտ գտնվող X գյուղը տրվում էր վանքին,իսկ վանքի մոտ գտնվող Y գյուղը՝ոչ:Սա էլ հիմա գնացեք ԴՈՒՔ ինքներդ պարզեք:Հետո՝ «հայ եկեղեցու դեմ քարոզչություն» ՉԻ նշանակում «հակահայկական քարոզչություն»,որովհետև հայկականն ու Հայ ժողովուրդը ՇԱՏ ԱՎԵԼԻՆ է քան հայ եկեղեցին:
Տեր Վրթանես
Հայ եկեղեցին, որ դարեր շարունակ ենթարկվել է հալածանքների և զրպարտությունների, ցավոք, այսօր էլ շարունակվում է հալածվել: Մատթ.5.11-12:
Վանեցի
Մեր մարդկային Մսեղեն մեղքաշատ Մեղկ մարմնով Միշտ մենակյաց Մենք մահվանը Մոտ մահացնոր Մեծ մաքուր Մետաղյա մահճում Մեր մահաքրտինք Մարող մարմնով ու Մոլորված մտքի Մահ մտորումներով Մղձավանջային մշուշոտ Մրրիկներից մոլորաթափառ Մեղսամակարդ մահադալուկ Մեն ու մոլոր Մահասարսուռ մռայլադեմ Մարդասպան մորթապաշտներս՝ Մի առ մի Մտաբերելով մեր Մեղսոտ մեղքերը՝ Մտահույզ մտամոլոր Մեր մոտակա Մեգ մայրամուտի Մահ մշտնջենեկանության Մոխրակույտ մռայլատեսք Մեծ մուտքի մոտ՝ Մտահոգված մահադողդոջ՝ Մե՜նք մեղքերի Մոլորյալ մեղքաշատ Մշակներս մերժելի Միշտ մտահոգված Մեր մոտակայքում Միշտ մոլագար Միշտ մահվան Մոլեռանդությամբ մտադրված Միշտ մտահոգ Միշտ մերկացած Մեծ մաշված Մահացու մեծազոր Մարդատյաց մահվան մանգաղից՝ Մուրացկանաձև մեղկաձայն Մահաբառաչ մեր Մուրող մարմանջով Մեր մեղան ենք Միշտ մուրում՝ Մեծն Մարդարարից ու Միշտ էլ մերժվում ենք Մեր Մարդաստեղծից` Մենք մեղավորներս Մե՛ղա մեզ …

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter