HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուսակերական առաջին փառատոնը Հայաստանում

Սեպտեմբերի 29-ին կկայանա բուսակերական առաջին փառոտոնը Հայաստանում՝  Vegan Fest Yerevan, այն տեղի կունենա Մաշտոցի պուրակում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ) ժամը 13:00-ից մինչև երեկո: 

Մասնակցել կարող են անխտիր բոլորը: Բուսակերությանը նվիրված այս միջազգային փառատոնն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Հայաստանյան փառատոնի կարգախոսն է «Ընտրիր կյանքը», այն նպատակ ունի Հայաստանում տարածել առողջ ապրելակերպի գաղափարը, ինչպես նաև ևս մեկ անգամ հիշեցնել կենդանիների շահագործման խնդրի, նրանց՝ բռնությունից և տառապանքից ազատ ապրելու իրավունքի մասին: 

Փառատոնի ընթացքում կլինեն մշակութային, սպորտային և ժամանցային տարաբնույթ միջոցառումներ, դասախոսություններ առողջ սննդի մասին, բուսական համեղ սննդի հյուրասիրություն, մրցանակների խաղարկություն մասնակիցների միջև և մի շարք այլ հաճելի անակնկալներ:

Սեպտեմբերի 29-ին Մաշտոցի պուրակում սպասվում են փառատոնին հրավիրված երաժիշտների մասնակցությամբ համերգներ, սպորտային միջոցառումներ՝

Հեծանվավարժանք - https://www.facebook.com/groups/bikeplus/

Slackline - https://www.facebook.com/groups/stepslackers/

Street Workout - https://www.facebook.com/StreetWorkoutArmenia

Յոգա - https://www.facebook.com/DharmaYogaSchool

Լուսանկարների ցուցահանդես

Դինգոն կբերի որդեգրման ենթակա կենդանիներին և նույնիսկ կարող եք որդեգրել նրանցից մեկին - https://www.facebook.com/.../231650913567152

Բուսական սննդի հյուրասիրություն

Ամենահամեղ բուսական սննդի մրցույթ՝ պատրաստեք և բերեք ձեզ հետ բուսական որևէ ուտեստ և կարող է հենց դուք հաղթեք մրցույթում: 

Կլինի նաև Free Market-ի սեղանիկ, բերեք այն ամենը ինչ տարիներով դրված է դարակներում ու երբեք էլ չեք օգտագործելու, թողեք սեղանիկին ու հնարավոր է ինչ-որ մեկին դա պետքական լինի: Նույնպես կարող եք սեղանիկից վերցնել այն, ինչ ձեզ պետք կգա:

Բերեք ձեզ հետ ձեր փոքրիկներին, այդ օրը նրանց համար էլ հաճելի անակնկալներ կլինեն:

Փառատոնի բոլոր հյուրերը նվեր կստանան բուսակերական թեմայով գրքույկներ և CD-ներ, երեկոյան սպասվում է ֆիլմերի դիտում, այդ թվում նաև՝ Հայաստանի բուսակերների մասնակցությամբ հեղինակային տեսահոլովակների:

Սպասում ենք բոլորին սեպտեմբերի 29-ին Մաշտոցի պուրակում ուրախ, համեղ և ակտիվ օր անցկացնելու համար:

https://www.facebook.com/events/329500823860215/

https://www.facebook.com/Vegan.Fest.Yerevan

Կազմակերպիչների հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 402849 (Անի) 077 433443 (Հրանտ) 055 954903 (Արևիկ)

Մեկնաբանություններ (1)

Գագիկ
Հարգելի Հրանտ և Անի, շատ ողջունելի է ձեր գեղեցիկ նախաձեռնությունը, ես մեծ հույսեր եմ փայփայում որ մեր երկրում բուսակերությունը և առողջ ապրելակերպը մի օր մեծ թափ կստանա ձեր և ձեր նման մտածողների և համարձակ նախաձեռնողների շնորհիվ: 35 տարուց ավել բուսակեր լինելով ես վստահ եմ, որ ճիշտ ճանապարհի վրաեմ և սրտանց ուրախացա այս համարձակ նախաձեռնության մասին կարդալով: Անպայման կմասնակցեմ ձեր միջոցառմանը և տեղում ուշադրությամբ կհետևեմ մեր համաքաղաքացիների ռեակցիային, որոնցից շատերը մտածում են որ առանց մսեղենի կյանքն անիմաստ է: Վաղուց ցանկություն եմ ունեցել և երազել մեր քաղաքում տեսնել հատուկ բուսակերների համար նախատեսված մի որևե սննդի օբիեկտ որը ցավոք սրտի մինչ այսօր դեռ չի իրականացել: Ուրախությամբ եմ հիշում խորհրդային ժամանակների “ԲՈՒՍԱԿԵՐ” ը Բարեկամության մետրոյի հարևանությամբ որը ցավոք սրտի վաղուց արդեն անցել է պատմության գիրկը: Առիթից օգտվելով կուզենայի մեր սիրելի ընթերցողների ուշադրությունը հրավիրել հարյուրավոր հիմնավոր պատճառներից ընդամենը մեկի վրա հանուն որի իմ կարծիքով արժի անցնել բուսակերության: Շնորհակալություն կրկին անգամ այս ՄԵԾ ԵՎ ԱՆՉԱՓ ԿԱՐԵՎՈՐ նախաձեռնության համար: http://www.youtube.com/watch?v=sZs1vodBxP0

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter