HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ նախագահը ստացել է ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պատասխանը

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան ստացել է ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից գրավոր պատասխանը` սեպտեմբերի 25-ի երեկոյան ժամը 21-ի սահմաններում, Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որը վերաբերում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

Այսօր մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը, եւ Զ. Փոստանջյանի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգության հարցը բարձրացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ պատգամավորի` ռուսական զորքերի սահմանապահները անցակետ են սահմանել ՀՀ տարածքում` ավտոմայրուղու վրա, ինչի իրավունքը չեն ունեցել: «Ռուսական սահմանապահները կատարել են գործողություններ, որոնց կատարումը բացառապես վերապահված է ՀՀ իրավապահներին: Դեպքից հետո հայտարարություն է տարածվել ռուսական սահմանապահ զորքի հրամանատարության կողմից` պիտակումներ տալով ԱԺ պատգամավորի մասին»,-նշեց Ն. Փաշինյանը:

«Ընդմիջմանը կծանոթանամ, եւ եթե ոտնձգություն է եղել մեր գործընկերոջ նկատմամբ, ապա պետք է պատասխան տան: Դեպքի հաջորդ օրը` երեկոյան, հեռախոսազրույց եմ ունեցել տիկին Փոստանջյանի հետ: Նա ասաց, որ հաջորդ օրը կհանդիպենք եւ կքննարկենք, սակայն այդ հանդիպումը չկայացավ, երեւի օբյեկտիվ պատճառներով, քանի որ Սյունիքում ԱԺ պատգամավորի ընտրություններ էին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին երեկոյան` ժամը 21-ի սահմաններում, Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ միջադեպ էր գրանցվել ռուս սահմանապահների` ФСБ-ի ծառայողների մասնակցությամբ: Նրանք կանգնեցրել էին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի պատգամավորական ընտրություններում նախընտրական քարոզչություն իրականացնող «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների, այդ թվում` ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ավտոմեքենան: Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության` միջադեպի ժամանակ սահմանապահներից մեկը կոտրել է «Ժառանգության» տեսախցիկը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter