HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հեղինակային իրավունքի մասին նախագիծն ընդունվեց, Բագրատյանի նախագծերը` ոչ

Ազգային ժողովն այսօր 110 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Գալուստ Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Թեւան Պողոսյանի եւ Դավիթ Հարությունյանի ներկայացրած «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Պատգամավորները 44 կողմ, 60 դեմ, 1 ձեռնպահ ձայներով մերժեցին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրինագիծը` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը օրակարգ ընդգրկելու մասին հարցը:

Նշենք, որ պատգամավորն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 72.500 դրամ: Նախագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում էր ներկայացրել կառավարությունը` պատճառաբանելով, որ նախագծի ընդունումը պետական բյուջեից կպահանջի լրացուցիչ ծախսեր: Նախագծին բացասական եզրկացություն էր տվել նաեւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը:

40 կողմ, 69 դեմ ձայների հարաբերակցությամբ պատգամավորները օրակարգ չընդգրկեցին նաեւ Հ. Բագրատյանի ներկայացրած մյուս օրինագիծը` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծի վերաբերյալ կառավարության եւ ԱԺ համապատասխան դիրքորոշումը նույնպես բացասական էր:

19 կողմ, 67 դեմ, 18 ձեռնպահ ձայներով նույն ճակատագրին արժանացավ նաեւ Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter