HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բռնությունը ավանդույթ չէ, ամուր ընտանիքի հիմքը սերն ու հարգանքն է (լուսանկարներ)

3 տարի առաջ այս օրը ընտանեկան բռնության զոհ դարձավ ՀՀ քսանամյա քաղաքացի Զարուհի Պետրոսյանը:

Կառավարության շենքի դիմաց այսօր առավոտյան ժամը 9:00-ից մինչև երեկոյան 21:00-ն նստացույց է իրականալու` մեր երկրում ընտանեկան բռնության դեմ: Նստացույցը կազմակերպել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կազմի մեջ մտնող կանանց իրավունքներով  զբաղվող 7 ՀԿ-ներ՝ պաշտպանելով    կառավարության կողմից  այս տարվա  հունվարին   մերժված ընտանեկան բռնության մասին օրինագիծը:

«Լռությունը չի պաշտպանի քեզ», «Բռնությունը ավանդույթ չէ, ամուր ընտանիքի հիմքը սերն ու հարգանքն է», «Ընտանեկան բռնությունը չի դադարի, եթե մենք ոչինչ չանենք»` այս և մի քանի այլ պաստառներով նստացույցի մասնակիցները կոչ են անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և կազմակերպությունների ներկայացուցիչներին միանալ իրենց: Պաստառները մանուշակագույն են. այդ գույնը միջազգային է` խորհրդանշում է ընտանեկան բռնության դեմ պայքարը:

Նստացույցի մասնակիցների խոսքերով` այս օրվա խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը` առողջ և ամուր ընտանիքներ կերտելու համար: Նրանք նաև կոչ են անում կառավարությանը կատարել խոստումը և ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:
Այսուհետև Կոալիցիան յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ին նշելու է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter