HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքային ավադույթներն ու մշակույթը` «Սիրահարների այգում»

Մայրաքաղաքի «Սիրահարների այգին» այսօր զբաղեցրել էին համայնքները. «Համայնքային բարիքների համտեսի փառատոն և ցուցահանդես» անվանված միջացառմանը մասնակցում էին 43 համայնքներ` իրենց արարած բերք ու բարիքով ծանրաբեռնված սեղաններից յուրաքանչյուրում ներկայացնելով իրենց համայնքին բնորոշ կերակրատեսակները, պտուղն ու բանջարեղենը, նաեւ` տեղական արտադրատեսակները:

Ազգային տոնախմբություն հիշեցնող այս միջոցառումը, որն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում, հնարավորություն է տալիս համայնքներին ներկայանալ նաեւ իրենց մշակույթով, ավադույթներով, կենցաղով: Տաղավարները ներկայացնող 43 համայնքները Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի գործընկերներն են, որոնց հետ անցնող երեք տարիներին համագործակցել եւ նյութական, կրթական ու խորհրդատվական զգալի աջակցություն են ստացել Քաունթերփարթից:

Համայնքային 2-րդ փառատոնի մասին Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության գլխավոր ներկայացուցիչ Կարլ Հոֆստրան հայտնեց, որ փառատոնի կազմակերպման նպատակը հնարավորությունների ընձեռումն է Քաունթերփարթի 43 գործընկեր համայնքներին` ներկայացնելու իրենց ձեռք բերած հաջողությունները, համայնքային զարգացման սեփական փորձը, համայնքի մրցակցային առավելությունները:

Սա այն եզակի օրերից մեկն է, երբ հնարավոր է համտեսել տեղի փորձառու խոհարարների ձեռքով պատրաստված տարբեր մարզերի ավանդական կերակուրները, ինչպես նաեւ համեմատության մեջ գնահատել համայնքներից յուրաքանչյուրի կարողություններն ու ձեռքբերումները: Փառատոնի մասնակիցները հետաքրքասերներին փոխանցում էին նաեւ ավանդական ճաշատեսակների պատրաստման, ասեղնագործության, գոբելենի եւ այլ հմտություններ:

Սեղանների շուրջ խմբված մարդկանց քանակից կարելի էր դատել, թե որ կերակրատեսակներն են նախընտրելի մեր ժողովրդի համար եւ նկատելի էր, որ այդ իմաստով անմրցակից են Քյավառի քյուֆթան ու փախլավան, Սիսյանի կարմրախայտը եւ ընդհարապես Սյունիքի բարիքները, Վայքի գինին եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter