HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորանալու է ջավախահայության մեկուսացումը պետական ինստիտուտներից. հայտարարություն

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել օրերս Վրաստանի ակադեմիական շրջանակների կողմից հանդես բերված օրենսդրական նախաձեռնության մասին, որը վերաբերում է Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման դեպքում տուգանքների կիրառմանը.

«Նախաձեռնությանն արձագանքել է խորհրդարանի կրթության կոմիտեն, ինչից կարելի է եզրակացնել, որ վերջինս շուտով կընդունվի խորհրդարանի կողմից և կստանա օրենքի ուժ, որը կտարածվի ինչպես պետական հաստատություններում աշխատող անձանց, այնպես էլ՝ լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների և այլ շրջանակների վրա:

Հիշեցնենք, որ այս գործընթացն իր դրսևորումներն էր ունեցել նաև 2012 թ. իշխանափոխության օրերին, երբ Բ. Իվանիշվիլու թիմակիցների կողմից հայտարարվեց այսպես կոչված “Լեզվի ոստիկանության” ստեղծման մասին:

Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանի ամբողջական տարածաշրջաններ բնակեցված են ոչ վրացական ազգություններով, իսկ վրացական իշխանությունները մինչ օրս չեն ստորագրել կամ վավերացրել բնիկ ժողովուրդներին և ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթղթերը, դրանց միանալու դեպքում էլ՝ երկրում չեն մշակվել և կիրառության մեջ դրվել համապատասխան օրենքները, վերոնշյալ ողջ գործընթացն իր անմիջական ազդեցությունն է գործելու Վրաստանի կազմում գտնվող մի շարք տարածաշրջանների, այդ թվում՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայահոծ շրջանների հայության վրա: Միջազգային պարտավորություների չկատարման, օրենսդրական այսպիսի բացի պայմաններում վրացական իշխանությունների այսպիսի քայլերը նշյալ հայահոծ տարածաշրջաններում տեղի են տալու նոր հուզումների, կրկին մեծանալու է վրացական իշխանությունների հանդեպ անվստահությունը, խորանալու է ջավախահայության մեկուսացումը պետական ինստիտուտներից:

Նշյալ և այլ բացասական գործընթացներից խուսափելու համար Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը պահանջում է վրացական իշխանություններից, որ վերջիններս զերծ մնան իրենց ծրագրերի հանդեպ երկակի ստանդարտների կիրարկումից և նման գործընթացներ սկսելու շրջանակներում շուտափույթ կերպով ձեռնամուխ լինեն խնդրո առարկա տարածաշրջանում հայերենին տարածաշրջանային կարգավիճակ շնորհելուն: Դրանով նաև Վրաստանի նոր իշխանությունները կապացուցեն, որ պահպանում են իրական ժողովրդավարությանը հավատարիմ լինելու իրենց որդեգրած քաղաքական ուղեգիծն ու դրանով իսկ տարբերվում են նախորդ իշխանություններից:

Ի վերջո՝ ժամանակն է ընդունելու, որ բազմահազար ջավախահայեր բնիկ լինելու հետ մեկտեղ նաև հարկատու են, ինչպես երկրի բնիկ և հարկատու վրացիները, և ջավախահայերը ևս իրավունք ունեն սեփական լեզուն կիրառելու վարչական օղակներում կամ պետական միջոցներով պաշտպանելու այն, ինչպես փորձ է արվում ներկայումս՝ պաշտպանելու վրացերենը: Սա է իրական ժողովրդավարությունը»:

Մեկնաբանություններ (1)

vache
voch vracakan termini kirarutyun@ miangamayn sxal e, aysinqn vrastanum aprum en erku azger -vraciner ev voch vraciner.nuyn ban@ kirarvum e rusastanum- russkie i nerusskie.uremn voch vracakan azgutyunner bari poxaren greceq ayn azgeri anvanum@,voronc masin uzum eq xosel. isk arhasarak xorhurd em talis chxosel vrastanabnak ayl azgeri kam cexeri masin, baci hayeric, qani vor dranov duq mez ijecnum eq turqeri kam lernecineri kargavijakin,voronq bolorovin ayl npatakner u xndirner unen.javaxqahayer@ aprum en irenc papenakan erkrum. sepakan hoxi vra ev iravunq unen gorcuneutyan bolor volortnerum liarjeq ogtagorcel irenc mayreni lezun-hayeren@. gani vor aprum enq vrastanum ev handisanum enq vrastani qaxaqaciner apa partavor enq gone minimal chapov tirapetel nayev vracerenin.es liovin hamamit em hayoc lezvi kargavijaki masin nerkayacvox dzer pahanjnerin. cankanum em dzez hajoxutyun .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter