HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Գինու փառատոնն այս տարի կտևի երեք օր

Հոկտեմբերի 4-ից 6-ը Վայոց ձորում տեղի կունենա ավանդական դարձած գինու փառատոնը:

Այս տարի այն լայնացրել է իր քարտեզը. բացի Արենի համայնքից միջոցառումներ են նախատեսվում նաև Ռինդ, Եղեգնաձոր և շրջակա այլ համայնքներում:

Ինչպես ասուլիսի ժամանակ նշեց կազմակերպիչ «Արենի Փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, բացի գինուն և գինեգործությանը նվիրված միջոցառումներից փառատոնի շրջանակներում լինելու են ավանդական խաղեր, թատերական բեմադրություններ, շոու ծրագրեր: Եկեղեցում իր կատարումներով հանդես կգա մարզի երգչախումբը:

Փառատոնի առաջին օրը Ռինդ համայնքում տեղի է ունենալու տնական արտադրության գինիների մրցույթ: Կազմակերպիչների խոսքերով` այդ օրը հնարավորություն կլինի նաև մասնակցել խաղողի բերքահավաքին:

Հոկտեմբերի 5-ին կկայանա գինու փառատոնը Արենի համայնքում:

Փառատոնի վերջին օրը Եղեգնաձորում կկայանա «Գինու Փառատոն 2013»-ի «Բերքի տոն» եզրափակիչ միջոցառումը: Այցելուները կարող  են ճաշակել տվյալ տեղանքին հատուկ ճաշատեսակներն ու բերք-բարիքը, կլինեն թատերական, համերգային, պարային ծրագրեր:

Փառատոնին Ֆրանսիայից հրավիրված Ռենե Պայան՝ Սյուզ լա Ռուս համալսարանի տնօրենը, նշեց, որ այժմ ամբողջ աշխարհում զարգացումները շատ ավելի արագ են տեղի ունենում, քան նախկինում, և եթե Ֆրանսիայի նման երկրին շուրջ 300 տարի պահանջվեց գինեգործության զարգացման համար, ապա Հայաստանը կարող է ավելի արագ հասնել ցանկալի արդյունքների՝ վերականգնելով գինեգործության լավագույն ավանդույթները, որոնք ավելի հին պատմություն ունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter