HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր ներկայացրել է «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների մանրամասները։ Տոնակատարությունը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 11-ին և 12-ին: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը: «Այս տարի կունենանք բազմաթիվ հյուրեր: 30-ից ավելի պատվիրակություններ են ժամանելու 17 երկրներից: Նկատենք, որ «Էրեբունի-Երևանի» տոնակատարություններին նման թվով մասնակցության ցուցանիշ դեռևս չի եղել»,- նշել է Արամ Սուքիասյանը։

«Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունների մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 11-ին՝ Էրեբունի թանգարան-արգելոցի հարակից հրապարակում, փողոցի երկայնքով ժողովրդական, արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրությամբ։ Առաջին օրվա միջոցառումը ամփոփվելու է նույն հրապարակում՝ «Երևանում տոն է» խորագրով համերգային ծրագրով։ «Էրեբունի-Երևան-2795»-ի մանրամսներին ծանոթացեք այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter