HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Արտագաղթի հերթ. ԱՄՆ-ի վիճակախաղը դատարկում է Հայաստանը

Հոկտեմբերի 1-ից  մեկնարկել է ԱՄՆ-ի ներգաղթի DV-2015 (diversity visa` բազմազնության վիզա կամ green card) վիճակախաղի մասնակցության հայտերի ընդունումը, որը կավարտվի նոյեմբերի 2-ին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը: «Ներգաղթի և քաղաքացիության մասին ԱՄՆ օրենքի 203(գ) հոդվածով նախատեսվում է ներգաղթողների նոր տեսակ, որ հայտնի է որպես «ներգաղթողներ բազմազանության ապահովման համար» ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրներից: 2015 ֆինանսաբյուջետային տարվա համար նախատեսվում է շնորհել մշտական բնակության 50.000 վիզա»,- նշված է հայտարարության մեջ:

Թե ՀՀ քանի քաղաքացի այս տարի կդառնա ԱՄՆ-ի մշտական բնակիչ և կնպաստի բազմազանության ապահովմանը, հուշում են նախորդ տարվա ցուցանիշները: Համաձայն պետդեպարտամենտի պաշտոնական կայքի` 2013թ.-ին ԱՄՆ-ի մշտական բնակության վիզա է շահել 1174 ՀՀ քաղաքացի:

2014թ.-ի բազմազնության վիզայի վիճակախաղն ավարտված է, արդյունքներն ամփոփվում են և դեռ հրապարակված չեն: Արտագաղթի 2015թ.-ի վիճակախաղի արդյունքները հրապարկվելու են  2014թ. մայսիի 31-ից մինչև 2015թ. հունիսի 30-ը:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կայքում հրապարակվել են DV վիզայի 2007- 2013թթ. հայտերի թիվը` ըստ երկրների: Ստորև ներկայացնում ենք, թե ամեն տարի Հայաստանից քանի հոգի է ԱՄՆ-ում մշտական բնակության վիզա ստանալու հայտ լրացնում: Եթե բոլոր հայտերն ընդունվեն, ապա մեկ-երկու տարում Հայաստանում մարդ չի մնա:

2010թ.-ին հայտ է լրացրել 62.051 ՀՀ քաղաքացի, 2011թ.` 72.876, 2012թ.` 92.352, 2013թ.` 97.679: Ամեն տարի հերթերի թիվն ավելանում է ամենաքիչը 5000-ով: Եվ սա՝ միայն մեկ երկրի օրինակով:

Մեկնաբանություններ (7)

[email protected]
Ասենք ոնց մարդ չի մնա. Դուք ուղղակի հաշվի չեք առել, որ ամեն տարի դիմողները լրիվ տարբեր մարդիկ չեն. 2010թվին դիմած 62հազարը բացի շահածներից ամեն տարի նորից դիմում են. Բացի դա եթ մի պահ պատկերացնենք 150հազար մարդու իրոք թողեն, իրանց 85տոկոսը մնացածի պես բնականաբար գնալույա Գլենդել. Գլենդելում որտեղից էդքան աշխատատեղ. Նենց ողբալի վիճակ կստեղծվի որ մի քանի ամսից մեծ մասը հետ կգան.
hayer
Inchqan shat en gnum aynqan prezident @ntroxneri tiv@ shatanum e. 1998 tviz sksaz amen hajord @ntrutyan mot 20% aveli shat mard e masnakzel. Ayspisov yete hayastanum mard chmna, apa @ntroxneri tiv@ khasni aravelaguynin. Tigran Mukuchyan@ ays formulan petq e koxi @ndimutyan achq@ vor avelord verahashvark chpahanjen.
hamlet
AYSTEX GAXTNIQ CHKA HARKAVORE AMOXJ AZGOV PAYQAREL AYS ISHXANUTYUNERI DEM SRANC AMBOXJOVIN QSHELEPETQ
Հայկ
«Եթե բոլոր հայտերն ընդունվեն, ապա մեկ-երկու տարում Հայաստանում մարդ չի մնա»: Կներեք, բայց սա ապատեղեկատվություն ա: Բոլոր հայտերը չեն կարող ընդունվել քանի որ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ ընդհանուր տարեկան ընդունում են 50 հազար մարդ: Այսինքն Հայաստանից այս ծրագրով գնացողների թիվը տարեկան մոտ 1000 ի կարգի ա լինելու:
Armen
Es erkir@ aprelu tex chi,shat lav e, bolor@ piti toxnen gnan, vor ays lkti karavarutyun@ mna menak, irenq irenc uten,irenq irenc daten, irenq iraric el talanen...
Նարեկ
Արմեն բրավո... դուրս էկավ
Garo
Երբ բնակիչներից ազատվեն այս հրեշավոր ղեկավարները վերջում երկիրն էլ կվաճառեն ու այդպիսով կիրականանա այն ինչը թուրքը երազում անգամ չեր կարող տեսնել: Ինչ տարբերություն թուրքը կգրավի, թե մերոնք կվաճառեն սպիտակ եղեռն է գնում ժողովուրդ, իսկ մենք դմբրած ենք, եթէ թուրքը վաղը հարձակվեր, մենք կպաշտպանվեինք, բայց այսպես չենք պաշտպանվում որովհետև մտածում ենք որ յուրային են, բայց ծառը պտղից է ճանաչվում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter