HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակասահմանադրական ճանաչվեցին փաստաբանների գործունեությանը խոչընդոտող կարգավորումները

Փաստաբաններն այլևս ստիպված չեն լինի ստանալ քննիչի թույլտվությունը իրենց միջնորդությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին մասնակցելու համար, ինչպես նաև կվերացվի դատավարական գործողություններին փաստաբանների մասնակցելու ոչ իրավաչափ ժամանակային սահմանափակումը:

Սահմանադրական դատարանի այս որոշումը կհանգեցնի քրեական դատավարությունում պաշտոնատար անձանց կողմից փաստաբանների իրավունքների իրականացման հնարավոր ոչ իրավաչափ խոչընդոտների նվազեցմանը և/կամ վերացմանը, ինչպես նաև կխթանի այս ոլորտում անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ պաշտպանությանը:

Քրեական դատավարության օրենսգրքով փաստաբանների (պաշտպանների) իրավունքներն ամրագրող նշյալ դրույթով սահմանված էր, որ կասկածյալի կամ մեղադրյալի փաստաբանը քննիչի թույլտվությամբ միայն իրավունք ունի մասնակցել իր միջնորդությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին, իսկ իր պաշտպանյալի մասնակցությամբ իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողությանը կարող է մասնակցել, եթե գործողությունը «սկսելիս» դրա մասին միջնորդում է ինքը` փաստաբանը: Օրենսգրքով քննիչին «թույլ տալու» նման բացարձակ հայեցողական լիազորություն տրամադրելով՝ կառաջացնէր այնպիսի իրավիճակ, որ անձինք քննիչների կամայական որոշման արդյունքում չէին կարողանա ստանալ իրավաբանական օգնություն: Ավելին, նման կարգավորումը առաջացնում էր փաստաբանի ոչ իրավաչափ կախվածություն քրեական հետապնդման մարմնից:

Պարզ չէր նաև Օրենսգրքում սահմանված «սկսելիս» եզրույթի օգտագործման նպատակը, ինչի արդյունքում փաստաբանի պարտավորությունները կատարելու համար ոչ իավաչափ ժամանակային սահմանափակում էր  նախատեսվել, որը վտանգում էր կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ իրավական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը:

Սահմանադրական դատարանում Օմբուդսմենը բազմաթիվ դրական արդյունքների է հասել վերջին շրջանում, այդուհանդերձ այս դեպքը առանձնանում է նրանով, որ խնդրին տրվեց միանշանակ լուծում՝ Պաշտպանի կողմից վերհանված ոչ իրավաչափ  կարգավորումները ճանաչվեցին ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter