HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Տիգրան Առաքելյանին հեռացրեցին դատարանի դահլիճից (լուսանկարներ)

Վերաքննիչ քրեական դատարանում քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով այսօրվա դռնբաց դատական նիստն այդքան էլ դռնբաց չէր. դատարանի դահլիճ մուտք գործելու հնարավորություն էր ընձեռնվել միայն լրագրողներին և ամբաստանյալների հարազատներին. դահլիճը կիսով չափ դատարկ էր:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվում էր տուժող ոստիկան Շահեն Հարությունյանը: Դատարանի դահլիճից հեռացվեց Տիգրան Առաքելյանը, ով նախապես հասցրեց հայտարարել, որ հրաժարվում է, որ իր նկատկմամբ համաներում կիրառվի: 

Առաքելյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի խոսքերով, Տիգրանի այդ հայտարարությունը միայն որպես բողոքի միջոց կարելի է դիտարկել, քանի որ, եթե համաներում կիրառվի, նրա կարծիքը ոչ ոք հաշվի չի առնի:

Դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց, այս անգամ մինչև հոկտեմբերի 11-ը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter