HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենը հրատապ ընդունել է Կարո Եղնուկյանին իր անվտանգության հետ կապված խնդրով

Այսօր մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ կարգով ընդունեց քաղաքական և հասարակական ակտիվիստ Կարո Եղնուկյանին: Կարո Եղնուկյանը օմբուդսմենին հայտնել է, որ անհանգստացած է սեփական անվտանգության համար, քանի որ ակտիվորեն մասնակցում է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» ակցիային: Նա պաշտպանին հայտնել է նաև, որ «իրեն սպառնում և հետապնդում են, ինչպես նաև իր նկատմամբ սերմանում և հրահրում են ատելություն»: Կարո Եղնուկյանը համոզված է, որ նույն հետապնդման հետևանք է նաև, որ հոկտեմբերի 15-ին անհայտ անձինք վնասել են իր մեքենայի բոլոր չորս ընթացքային անվադողերը, ինչի մասին նա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Ի պաշտպանություն Կարո Եղնուկյանի՝ օմբուդսմենի կողմից հրատապ  գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանապետին:

Պաշտպան Կարեն Անդրեասյանը բազմիցս անդրադարձել է իրավապաշտպանների և հասարակական ակտիվիստների անվտանգության և առողջության ապահովման խնդիրներին: Օմբուդսմենը ևս մեկ անգամ հորդորում է ոստիկանությանը հնարավորինս արդյունավետ կերպով ապահովել հասարակական և քաղաքական ակտիվություն դրսևորող բոլոր քաղաքացիների պատշաճ անվտանգությունը:

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter