HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ և բելառուսցի մասնագետները կուսումնասիրեն Սևանի էկոհամակարգը

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի է ունեցել Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Բելառուսական կողմից նիստին մասնակցել են ՀՀ-ում Բելոռուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ս. Սուխորենկոն, Բելառուսի Գիտության եւ տեխնիկայի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լ. Դեմիդովը, Բելառուսի գիտությունների ակադեմիայի աշխատակազմի ղեկավար Վ. Ալեքսանդրովիչը եւ այլք: Այս մասին տեղեկացնում է գիտության պետական կոմիտեի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժինը:

Նիստի ժամանակ այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև Հայաստանի, Բելառուսի ու Ռուսաստանի մասնագետների մասնակցությամբ ջրային էկոհամակարգերի հետազոտության միջազգային կենտրոնի ստեղծման հարցը: Հանդիպման վերջում ստորագրվել է պայմանագիր՝ Սեւանա լճի քաղցրահամ ջրամբարների էկոհամակարգերի ուսումնասիրման միջազգային գիտագործնական կենտրոն-բիոլոգիական կայան ստեղծելու մասին: Այն ստորագրել են հայկական կողմից՝ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը եւ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, բելոռուսական կողմից՝ Բելառուսի Գիտության եւ տեխնիկայի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լ. Դեմիդովը եւ Բելառուսի գիտությունների ակադեմիայի աշխատակազմի ղեկավար Վ. Ալեքսանդրովիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter