HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հակոբ Հակոբյանի երկու ընկերություններից ստացված շահաբաժինը կազմել է 123 մլն դրամ

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) գրեթե միշտ քննադատում եւ բացասական եզրակացություն է տալիս ընդդիմադիր գործընկերների նախաձեռնություններին, որոնք ուղղված են նվազագույն աշխատավարձերի կամ կենսաթոշակների, նպաստների, սոցիալապես խոցելի խմբերին հատկացվող օգնությունները ավելացնելուն: Պատգամավորի պատճառաբանությունը մեկն է. պետությունը չունի ֆինանսական հնարավորություններ:

Ուսումնասիրելով Հակոբ Հակոբյանի գույքի ու եկամուտների 2012թ. հայտարարագիրը` պարզեցինք, որ պատգամավորն ամենեւին էլ ԱԺ-ից ստացած «չոր» աշխատավարձի հույսին չէ, հետեւաբար նրա համար, մեծ հաշվով, միեւնույն է` կբարձրանա նվազագույն աշխատավարձը, թե ոչ:

Նշված տարում պատգամավորն ունեցել է 125 միլիոն 650 հազար դրամի եկամուտ, որից մոտ 3 մլն 55 հազարը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 77 միլիոն 256 հազարը` «Արփա-Սեւան» ԲԲԸ-ից ստացած շահաբաժինը, իսկ 45 մլն 339 հազար դրամի եկամուտ` շահաբաժնի տեսքով, ապահովել է պատգամավորի մյուս ընկերությունը` «Բազենք» ՓԲԸ-ն:

«Հետքն» անդրադարձել է «Բազենք» ՓԲԸ-ի գործունեությանը: Այս ընկերությունն է շահագործում «Եղեգիս-1» ՀԷԿ-ը:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Հակոբ Հակոբյանը 2012թ. տարեսկզբին ունեցել է 35 մլն 567 հազար դրամ եւ 162 հազար 188 դոլար, իսկ տարեվերջին` 42 մլն 275 հազար դրամ եւ 101 հազար դոլար:

Նշենք, որ պատգամավորն ունի նաեւ 8 անուն անշարժ գույք եւ մեկ ավտոմեքենա: «Մերսեդես Բենց E-300» մակնիշի ավտոմեքենան 20 մլն դրամով ձեռք է բերել 2011թ-ին: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին ու եկամուտներին, ապա 2011-ին` Հակոբ Հակոբյանն ունեցել է 114 մլն 683 հազար դրամի եկամուտ եւ 35 մլն 567 հազար դրամ եւ 162 հազար 188 հազար դոլարի տնտեսած դրամական միջոց:

Պատգամավորի կինը` Անահիտ Ղազարյանը, բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի: 2011-ին նրա աշխատավարձը կազմել է մոտ 509 հազար դրամ, իսկ 2012-ին` 507 հազար դրամ:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Մեր նախագահը մի օր հարցրեց - //Իսկ ով է ասել, որ հարուստ լինելը վատ բան է?// Այդ հարցի պատասխանը վաղուց տվել է մեր հարազատ Քրիստոնեական եկեղեցին - //Ճշմարիտն եմ ասում ձեզ - ուղտն ավելի հեշտ կանցնի ասեղի ծակով, քան հարուստը դրախտի դռնով!// (Ավետարանը, սակայն, երբեք չի խանգարել սուրբ հայրերին պարարտանալ!) Վերջերս Արմեն Դուլյանը մի զարմանահրաշ բան ասած (հղումով): Պարզվում է, որ աշխարհի հարուստների (մոտ՝ 0,4% - ի) կարողության 1/4 մասը միայն բավական է աղքատության վերացման համար! Բայց դե՜ ուրիշի,,սուրբ քրտինքով,, կուտակածի վրա ինչպես աչք գցես? Ուրեմն Աստված թող նրանց երկար պահպանի այս երկրի վրա, քյասիբների հոգին էլ շուտ առնի, որ անարգել դրախտ ընկնեն!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter