HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահնիձորում կբացվի՞ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի թանգարանը

«Հետքի» սեպտեմբերի 12-ի «Ալարկոտությունը տարբեր ազգանուններով  անցնում է Ահնիձորով» հրապարակման մեջ Ահնիձորի հիմնական դպրոցի ուսուցչուհի Կատյա Քառյանը ափսոսանք էր հայտնել Ահնիձորում Հրանտ Մաթևոսյանի  թանգարան չունենալու կապակցությամբ. «Սիրտս ցավում է, գյուղը Հրանտ Մաթևոսյանի թանգարան չունի»,-ասել էր ուսուցչուհին:

Երեկ Դսեղում Հովհ. Թումանյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին «Հետքը» խնդրեց  հայտնել, թե  Ահնիձորում երբ կբացվի մեր ժամանակների  մեծանուն արձակագիր  Հրանտ Մաթևոսյանի թանգարանը:

«Ինչպես գիտեք՝ վերջերս վերանորոգվեց Ահնիձորի դպրոցը, որը կրում է Հրանտ Մաթևոսյանի անունը: Վերանորոգումից անմիջապես հետո այնտեղ տեղադրվեց Հրանտ Մաթևոսյանի կիսանդրին:  Մենք ամեն ինչ անում ենք, որ դպրոցը լինի պատշաճ մակարդակի:  Հրանտ Մաթևոսյանի թանգարանի հետ կապված` վերանորոգման խնդիրներ կան, որը ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում:  Այս առումով ոչ միայն  մենք, այլ  ՀՀ կառավարությունը, եթե չեմ սխալվում դեռ 2 տարի առաջ քննարկել է Ահնիձորում Հրանտ Մաթևոսյանի թանգարան բացելու հարցը: Խնդիրը նրանում է, որ դպրոցի ներկայիս տնօրենը, ով նաև Հրանտ Մաթևոսյանի եղբայրն է, ապրում է այդ բնակարանում,  այդ պատճառով էլ առայժմ հնարավոր չէ այնտեղ   վերանորոգման աշխատանքներ կատարել: Բայց ես համոզված եմ,  մի օր այդ խնդրին կանդրադառնանք»,- պատասխանեց   Արթուր Նալբանդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter