HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովը սկսեց իր աշխատանքը. առաջին հարցը վերաբերում էր Զ. Փոստանջյանին

Ազգային ժողովը սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները: Գրանցվել է 113 պատգամավոր: Ընտրվելուց հետո առաջին անգամ ԱԺ էր եկել թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը, ում պատգամավորները դիմավորեցին ծափահարություններով: Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո նշված ընտրատարածքում անցկացվեցին արտահերթ ընտրություններ:

Նիստի սկսվելուց րոպեներ անց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում Զարուհի Փոստանջյանի եւ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների միջեւ Մեղրի-Երեւան մայրուղու վրա տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրությունը:

Ն. Փաշինյանն ասաց, որ այդ հարցով դիմել էր նաեւ նախորդ քառօրյայի ժամանակ: Ըստ նրա` օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչները, առանց ՀՀ իրավապահ մարմինների ուղեկցության, ծառայություն են իրականացրել մայրուղու վրա: Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր տեղեկանալ, թե որ օրենքի, իրավական ակտի համաձայն են օտարերկրա հատուկ ծառայության ներկայացուցիչներն իրականացրել նման ծառայություն եւ խոչընդոտել մի խումբ քաղաքացիների եւ ԱԺ պատգամավորի ազատ տեղաշարժը:

«Բոլորը օրենքի առաջ հավասար են: Ես հրավիրել եմ խմբակցությունների ղեկավարներին, իրենց ներկայությամբ ընթերցել եմ ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարից ստացված պատասխանը: Ներկա է գտնվել նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը»,-պատասխանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ պայմանավորվել էին, որպեսզի այդ տեղեկատվությունն իրեն տրամադրվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով չի տրամադրվել: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ խնդրով հետաքրքրված բոլոր պատգամավորները կարող են վերցնել գրության պատճենը, իսկ Զարուհի Փոստանջյանին չի տրամադրվել, քանի որ վերջինս զբաղված է եղել թիվ 38 ընտրատարածքի ընտրություններով, իսկ հետո մեկնել է Ստրասբուրգ:

Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով հարց տալու իր իրավունքը, կրկին նույն հարցով դիմեց Հովիկ Աբրահամյանին: Վերջինս ասաց, որ ինքն ուսումնասիրել է նամակը եւ, իր կարծիքով, խախտում չի արձանագրել: Նա, դիմելով պատգամավորին, ասաց, որ եթե պատասխանը չի գոհացնում նրան, դա այլ հարց է: «Դուք ե՞րբ եք բավարարվում որ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը եւ հորդորեց կարդալ գրությունը:

Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց, որ այս ԱԺ-ն անմասն է մնում կարեւոր իրադարձությունների քննարկմանը եւ առաջարկեց այդքան ծախսեր չիրականացնել եւ լուծարել խորհրդարանը: Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ չի հավատում Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, քանի որ «կյանքը ցույց տվեց, որ դուք կարող եք զբաղվել նաեւ զրպարտությամբ: Բա էլ ո՞նց հավատամ: Ես հավատում եմ պաշտոնական գրությանը»:

Մեկնաբանություններ (9)

Տիգրան Դավթյան
Պրն Աբրահամյան ազգային արժանապատվության հարց է, ես չեմ հասկանում Դուք որպես ՀՀ ԱԺ նախագահ հայ ժողովրդի կողմից եք, թե օտարերկրյա հատուկ ծառայության կողմից: Միջպետական որ պայմանագրի համաձայն են օտարերկրյա հատուկ ծառայությունները մեր հողի վրա մեզ ստուգում, բա ուր մնաց մեր անկախությունը:
Աշոտ
Ռուսները պարտավոր են հսկել սահմանի մոտ շպիոնների տեղաշարժը,իսկ Զարուհին իսկական շպիոն է
Vahan
ZAruhin heros kin e !!!
ААА
Заруи , Вы - настоящий боец !!!
Armen
rusner@ mez stugum en amenur ,te rusastanum, te Hayastanum yev te ayl erkrnerum, rusastanum ashxatox hayer@ lav giten te inchpisi arhamaranqov yev lktiutyamb en verabervum rus vostikanner@ pastatuxt stugeluc,yev inchpes en stipum mucvel , nuynisk orinakan pastatxter uneualu depqum. es chem lsel kam tesel mi depq, vor Yerevani poxocum vostikan@ harcni kam stugi voreve rusi pastatuxt. da kditvi vorpes mec mijazgayin skandal, azgzmijyan tshnamanq yev nuyn or@ vostikan@ kheracvi ashxatanqic. tvum e te menq urish elq chunenq, sakayn linenq lavates ,zinvenq hamberutyamb,elq klini. chariqi kaysrutyun@ kpluzvi.
Mahmouzian
Zarouhi you are the clean voice of Armenia .most of the opposition are crooked ex commi with a different suit we .respect all your action thank you .
Նարեկ
Աշոտ, եթե շպիոն պետք է հետևեն, ուրեմն բացի Զարուհուղ այս երկրի նախքին ու ներկա ղեկավարների 99 տոկոսին պետք է բռնել: Բացի այդ ռուսների գործը ոչ, թե սահմանի մոտ(Երևան էլ է սահմանին մոտ) այլ սահմանը հսկելն է: Ավելին ասեմ ինչքանով գիտեմ մենք էլ Պետական սահմանը հսկող ծառայություն ունենք:Թե սխալվել եմ մենք ոչ պետական սահման ունենք, ոչ էլ պետություն, այլ ...?
Աշոտ
Միթէ չհասկացաք,որ Զարուհին շպիոն է ամենուր և սահմանին, և Ազգային ժողովում և Ստրասբուգներում
H.C.
Ms. Zaruhi Postadjian's more recent stunt is that bill she submitted to the Parliament, about Artsakh. ---- In the current state of things, the recognition of Arsakh by Armenia is an absurdity. ---- Everybody knows that, in fact, and on every level possible, the two constitute one country. ---- Moreover, not only Artsakh is not asking for such a useless recognition, but the representative of its Ministry of Defense declared that such a move would be damaging, and deplored the fact that Postandjian is exploiting this subject for superficial political purposes. ---- Such a recognition would generate a real risk of restarting the war. In any event, it would result in serious tensions, which will drain and waste even more of our already limited means and energy, for nothing. ---- Considering that Mrs. Postadnjian is now the leader of the Heritage faction in the Parliament (her predecessor having resigned, right after her little show at the Council of Europe, which he had criticized...), we are discovering every day a bit more how unfit and unworthy Mr. Raffi Hovannesian is, to become President of Armenia. ---- Ms. Zaruhi Postandjian doen't know what to invent next, so that her juvenile fans may put her on youtube or twitter. ----- She is our Kim Kardashian of the Caucacus. ------- Haytoug Chamlian, Canada

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter