HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» Հակոբյանի հրաժարականը անձնական ցանկությամբ է բացատրում

Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության ղեկավարի լիազորություններից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել: Խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իր համար անսպասելի էր այդ որոշումը: Մեր հարցին, թե տեղյակ էր այդ որոշման մասին, պատգամավորը պատասխանեց. «Տեղյակ եմ այնքանով, որ նա ասել է, որ դա իր անձնական որոշումն է»: Իսկ հարցին, թե արդյոք տարաձայնություններ կային խմբակցության ներսում, որի պատճառով Ռ. Հակոբյանը նման որոշում է ընդունել, Թ. Պողոսյանն ասաց, որ ինքն ու խմբակցության ղեկավարը տարաձայնություններ չեն ունեցել:

Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնում նշանակված Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ ինքը ևս տեղյակ չէր Ռ. Հակոբյանի որոշմանը: Մեր հարցին, թե ինչ է կարծում` ինչու Ռ. Հակոբյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Անձնական ցանկությամբ»: Պատգամավորի խոսքով` տարաձայնություններ չկային խմբակցության ներսում: «Այսինքն` ամեն ինչ նորմալ էր խմբակցության ներսում, և նա որոշեց հրաժարվե՞լ»,- նկատեցինք մենք: «Այո, ամեն ինչ նորմալ է: Իսկ հիմքում ընկած էր նրա անձնական որոշումը»,- պատասխանեց Զ. Փոստանջյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter