HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

Օրենքի խախտումներն ԱԳՆ-ում սովորական երևույթ են

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում ասվում է.

«Դեսպանը և մշտական ներկայացուցիչը նշանակվում են մինչև  4 տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դեսպանի կամ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչև  երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել»:

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածն ասում  է՝ դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է: Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարության առավելագույն տարիքը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով դիվանագետը կարող է մինչև երեք տարի ժամկետով շարունակել պաշտոնավարել: Մինչդեռ  ՀՀ ԱԳՆ-ում կան նաև 70-ն անց աշխատակիցներ:

Վիգեն Չիթեչյան – ծնվել է 26. 06. 1941 թ.,  դեսպան է նշանակվել դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք` 1995 թ. Ֆրանսիայում,  1997 թ. նշանակվել է Բելգիայում և Բենիլյուքսի երկրներում, 2009-ին` կրկին Ֆրանսիայում: 18 տարի բացակայում է երկրից. ավելի երկար, քան նույնիսկ Նալբանդյանը` 1992-2008  (16 տարի):

Արշակ Փոլադյան- ՀՀ դեսպան ԱՄԷ-ում  2000-2006 թթ.  2007թ-ից`  ՀՀ դեսպան Սիրիայում. երկրից բացակայում  է 12 տարի:

Արմեն  Մարտիրոսյան- ՄԱԿ-ում  ՀՀ դեսպան  2002-2009 թթ.,  2009-ից`  ՀՀ դեսպան Գերմանիայում, երկրից  բացակայում է 11 տարի:

Արմեն  Խաչատրյան- ՀՀ դեսպան Ուկրաինայում  2003-2010 թթ.,  2010-ից`  Բելառուսում. երկրից բացակայում է 10  տարի:

Կարեն Նազարյան- ՀՀ դեսպան Իրանում 2005-2009 թթ.,  2009-ից`  ՀՀ դեսպան ՄԱԿ-ում. երկրից բացակայում է 9 տարի:

Աշոտ  Քոչարյան- ՀՀ  դեսպան Հնդկաստանում 2005-2009 թթ.,  2009-ից`  ՀՀ դեսպան Լիբանանում, երկրից բացակայում է  9 տարի:

Թաթուլ Մարգարյան - ՀՀ դեսպան ԱՄՆ-ում 2005 թ.-ից.  երկրից  բացակայում է 8 տարի:

Օլեգ  Եսայան- ՀՀ դեսպան Բելառուսում 2006-2010 թթ., 2010-ից` ՀՀ  դեսպան Ռուսաստանում. երկրից բացակայում է 7 տարի:

Աշոտ Գալոյան –ՀՀ դեսպան Լեհաստանում 2006 թ.-ից, երկրից բացակայում է տարի:

Վահագ Մելիքյան - ՀՀ դեսպան ԱՄԷ-ում 2006-2011 թթ.,  2011 թ.-ից` ՀՀ դեսպան Արգենտինայում, երկրից բացակայում  է 7 տարի:

Վլադիմիր Բադալյան - ՀՀ դեսպան Թուրքմենսատանում  2008 թ.-ից, երկրից բացակայում է տարի:

2009 թ.-ին նշանակված դեսպանները, համաձայն օրենքի, կամ պետք է հետ կանչվեն, կամ նշանակվեն այլ երկրում:

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված ստորաբաժանումում ծառայության ժամկետն առնվազն երկու տարի է: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում  ծառայության ժամկետը երկու տարի է, որն անհրաժեշտության դեպքում կարող  է երկարաձգվել,  սակայն մեկ  տարուց ոչ ավելի ժամկետով»:

Այս կատեգորիայի դիվանագետների, ինչպես նաև` գլխավոր հյուպատոսների նշանակումների մասին կայքերում ոչինչ չկա, սակայն տասնյակ դիվանագետների համար խախտվել է նաև օրենքի այս հոդվածը: Բազմաթիվ դիվանագետներ օրենքով նախատեսված 3 տարվա փոխարեն անընդմեջ պաշտոնավարում են 4-6 տարի, մինչդեռ դիվանագետներ կան, որ 10 տարուց ավելի է` չեն գործուղվում դեսպանություններ:

Դոնի Ռոստովում 10 տարուց ավելի ՀՀ  հյուպատոսն է Արարատ Գոմցյանը, Սանկտ Պետերբուրգում  հյուպատոսն արդեն 5 տարուց ավելի է պաշտոնավարում, Լոս Անջելեսի ոչ դիվանագետ հյուպատոսը 5 տարի է այնտեղ, ըստ մամուլի տեղեկությունների` հիմա էլ տեղափոխվում է Մեքսիկա:

Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարարը, նրա տեղակալները, բացի Շավարշ Քոչարյանից, ինչպես նաև տասնյակ դիվանագետներ 1992 թ. ՀՀ դեսպանությունների կազմավորումից հետո անընդմեջ կամ երկու-երեք գործուղումներով դրսում են եղել 10-18 տարի:

Էլ չխոսենք  տասնյակ չվերադարձածների մասին. ՀՀ բյուջեից միլիոնավոր դոլարներ են ծախսվել, մինչդեռ շատ դիվանագետներ անցել են ծառայության այլ տերերի մոտ:

Ահա, այսպիսի կադրային քաղաքականություն:

Նյութը պատրաստելիս տեղեկատվությունը վերցրվել է հետևյալ կայքերից՝

www.arlis.am

www.persons.am

www.mfa.am

www.gov.am

www.parliament.am

www.president.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter