HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

ՓՄՁ-ները հայտարարում են, որ չեն գնելու թանկ ՀԴՄ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «Հարկ վճարող» խումբը: Խումբը հոկտեմբերի 31-ին պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել կառավարության շենքի դիմաց` ընդդեմ կառավարության սեպտեմբերի 5-ի 968-Ն որոշման, որով փոքր և միջին ձեռնարկատերերին պարտադրվում է ձեռք բերել նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ:

Հիշեցնենք, որ 500 միլիոն դրամ և ավելի իրացման շահույթ ունեցող տնտեսվարող սուբյեկտներն արդեն ձեռք են բերել նոր ՀԴՄ-ներ 369,600 դրամով: ՀԴՄ սարքի իրական գնին չհամապատասխանող այս արժեքը կառավարությունն իր նախկին` «Թույլտվություն տալու մասին» որոշմամբ այսպես էր հիմնավորել. «ՀԴՄ-ի իրացումից ստացվող շահույթն ուղղվելու է այլ հարկ վճարողների կողմից ձեռք բերվող ՀԴՄ-ի արժեքի մասնակի փոխհատուցմանը»: Սակայն «այլ հարկ վճարողների»` ՓՄՁ-ների համար սեպտեմբերի 5-ի նոր որոշման մեջ չի հստակեցվում ՀԴՄ-ի ձեռքբերման գինը. չի հստակեցվում, թե ինչ էր նշանակում նախորդ որոշման մեջ առկա «մասնակի փոխհատուցում» ձևակերպումը: Անորոշ վիճակը փոքր և միջին տնտեսվարողների շրջանում դժգոհության առիթ է տվել, եւ նրանք բողոքի ակցիա են կազմակերպում «Չեմ վճարելու» կարգախոսով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter