HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախախորհրդարան. «Ոստիկանությունը չտեսնելու ու չլսելու էր տալիս հակաօրինական գործողությունները»

Նախախորհրադարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ այսօր Նոր Նորքի 2-րդ և 3-րդ զանգվածների տարածքում անցկացված Երևան Սիթի սուպերմարկետների ցանցի բոյկոտի երթի ժամանակ ոստիկանությունը չէր տիրապետում իրավիճակին:

«Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները պարբերաբար հարձակվում էին երթի մասնակիցների վրա, փակում նրանց ճանապարհը, հայհոյում էին, վիրավորում, կաղիններ, քարեր և այլ առարկաներ էին շպրտում նրանց վրա, մինչդեռ ոստիկանությունը չտեսնելու ու չլսելու էր տալիս այդ հակաօրինական գործողությունները և անտեսում էր դրանք մատնացույց անող երթի մասնակիցների բողոքները: Բացի այդ, ոստիկանությունը բավարար տարածություն չէր ապահովում երթի մասնակիցների ու Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների միջև և թույլ էր տալիս, որ վերջիններս անարգել կերպով թափանցեն երթի մասնակիցների շարքերը և նրանց հետ փորձեն բախումներ հրահրել: Բախումներից հնարավոր եղավ խուսափել միայն երթի մասնակիցների զսպվածության և ինքնատիրապետման շնորհիվ»,- ասված է մամլո հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter