HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Գրանդ Քենդին» գնել է «նոր սերնդի» ՀԴՄ-ները, բայց արդեն 3 ամիս է, չի կարողանում օգտագործել

«Գրանդ Քենդի» ընկերությունը, ի թիվս ՀՀ մնացած խոշոր հարակտուների (500 միլիոն և ավելի իրացման շահույթ ունեցող) արդեն մոտ երեք ամիս է, ինչ գնել է 369,600 դրամանոց «նոր սերնդի» ՀԴՄ-ները, սակայն դեռ աշխատում է իր ունեցած նախկին ՀԴՄ-ներով: Այդ մասին իմացանք այսօր, երբ «Գրանդ Քենդիի» մասնաճյուղերից մեկում գնում կատարելուց հետո ստացանք «հին սերնդի» ՀԴՄ-ի կտրոն:

Հիշեցնենք, որ «ՀԴՄ-ների ներդման գրասենյակ» ՊՈԱԿ-ը խոշոր հակատուներին հուլիսի 1-ից պարտադրեց գնել նոր ՀԴՄ-ները` դրա համար սահամանելով 369,600 դրամ, հիմա էլ վերջնաժամկետ է դրել փոքր և միջին ձեռնարկությունների համար` դարձյալ նույն գնով: ՊՈԱԿ-ն իր բիզնեսով է զբաղված, ներկրում և վաճառում է ՀԴՄ-ներն առանց արգելքի, քանի որ պետական եկամուտների կոմիտեն, հիմնվելով կառավարության որոշումների վրա, օգնում է նրան` տնտեսվարողներին պարտադրելով գնել սարքը և չենթարկվելու դեպքում տուգանելով: Հիշեցնենք նաև, որ ՊՈԱԿ-ն այժմ որևէ իրավասություն չունի վաճառել ՀԴՄ-ները փոքր և միջին ձեռնարկություններին, ՓՄՁ-ներին սարքը վաճառելու գնի վերաբեյալ կառավարության որևէ որոշում չի կայացվել, սակայն արդեն կան վաճառքի դեպքեր:

ՓՄՁ-ներին առանց գնի վերաբերյալ որոշման նոր ՀԴՄ-ները պարտադրելու փոխարեն կառվարությունը կարող էր այս երեք ամսվա ընթացքում լուծել սարքի` խոշոր հարակատուների համար առաջացած ծրագրային ապահովման խնդիրները: Կառավարությունը, ՊԵԿ-ը և նրա ՊՈԱԿ-ը շարժվում են բիզնեսի օրենքներով. նպատակը սարքը իրացնելն է` անկախ այն հանգամանքից օգտագործվելու է այն, թե ոչ:

«Հարցեր կան, որ պետք է համապատասխանեցնեն, որ ՀԴՄ-ն նորմալ աշխատի: Հիմա այդ գործընթացի մեջ ենք»,- մեզ հետ զրույցում ասաց «Գրանդ Քենդիի» իրավաբանական բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը: «Այդ ՀԴՄ ապարատները պարզապես ունեն թերություն, մենք դիմել իրենց պաշտոնական նամակով ու իրենք մեզ համար ծրագրային լուծում պետք է տան: Հիմա մենք սպասում ենք այդ ծրագրային թարմացմանը, երբ որ կլինի, այդ ժամանակ մենք բնականաբար կտեղադրենք այդ ՀԴՄ-ները մեր ամբողջ ցանցով»,- ավելացրեց «Գրանդ Քենդիի» ֆիրմային խանութների գծով հաշվապահ Արփինե Սիմոնյանը` նշելով, որ իրենք ամեն օր սպասում են, որ ՊՈԱԿ-ի ծրագրավորողները այդ խնդիրը կլուծեն:

Լուսանկարը` «Գրանդ Քենդիի» պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter