HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղեվարձի թանկացման դեմ «Բարեւ Երեւանի» բողոքը վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը հոկտեմբերի 23-ին վարույթ է ընդունել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության վերաքննիչ բողոքը՝ ընդդեմ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Արծրուն Միրզոյան) 24.09.2013 թ. եւ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ. որոշումների: Այդ մասին վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ա. Սարգսյանը գրավոր ծանուցել է «Բարեւ Երեւան» խմբակցությանը՝ տեղեկացնելով, որ ներկայացված վերաքննիչ բողոքը «համապատասխանում է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 117.4-րդ հոդվածի պահանջներին, եւ բացակայում են նույն օրենսգրքի 117.6-րդ հոդվածով նախատեսված՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը»:

Նախկինում՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը հրաժարվել էր վարույթ ընդունել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության երկու հայցադիմումները՝ դրանք ետ վերադարձնելով օրենսդրությանը տրված կամայական մեկնաբանությունների, խեղաթյուրման եւ իր նախկին որոշման մեջ առաջադրված պահանջները ակնհայտ կեղծելու ճանապարհով: 

Այս մասին հայտնում են «Բարեւ Երեւան» խմբակցությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter