HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առցանց ստորագրահավաք՝ ուղղված նախագահին

Համացանցում մի խումբ անձինք առցանց ստորագրահավաք են իրականացվում և աջակցություն հայտնում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն՝ մտահոգություն հայտնելով մշակութային բազմազանության նկատմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ.

«Մենք, ներքոստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ժողովրդավարական և մարդու իրավունքներին։ Մենք անհանգստացած ենք մայիսի 8-ին տեղի ունեցած նույնասեռներին չխտրականացնող DIY փաբի պայթեցման և այդ տարածքում հետագա վանդալիզմի միջադեպերից։ Մայիսի 21-ին Երևանում տեղի ունեցած մշակութային բազմազանության դեմ դուրս եկած հարյուրավոր նեո-ֆաշիստների (նրանցից ոմանք կրում էին սվաստիկաներ) հարձակման հետևանքով մենք անհանգստացած ենք, որ Հայաստանի հասարակության ժողովրդավարական բնույթը վտանգված է։ Թեև հարձակումների ընթացքում ոստիկանությունը օրինակելիորեն կատարել է կարգ պահպանելու իր պարտականությունը, կառավարությունն անմիջականորեն չի արձագանքել դեպքերի այս շարանին, ոչ էլ բազմազանության նկատմամբ հանդուրժողականության մասին հստակ ուղերձ է հղել։ Հայաստանի կառավարության որոշ անդամներ նույնիսկ հանդես են եկել հրահրիչ հայտարարություններով, արդարացնելով հարձակումներն ու պնդելով անգամ, որ ոչ-հետերոսեռ հայերի հանդեպ կիրառվող նման բռնությունները պաշտպանում են «ազգային գաղափարախոսությունը»:

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Միավորված ազգերի կազմակերպության, Միացյալ Նահանգների դեսպանատան, «Միջազգայինհամաներում»կազմակերպության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Եվրոմիության և Եվրոպայի խորհուրդի հայտարարություններին, կոչ անելով, որ Հայաստանի կառավարությունը գործի մարդու իրավունքների համընդհանուր արժեքներինհամաձայն։ Մենք կոչ ենք անում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա աշխատակազմին, պատգամավորներին և բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին հարգել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի արժանանալու սահմանադրական իրավունքը»։

Նենսի Ագաբեան, Շուշան Ավագյան, Արլեն Ավագեան, Փիթր Պալաքեան, Աննա Բարսեղյան, Իվ Պեկլարեան, Էրիք Բոգոսեան, Քրիս Պոհճալեան, Տիանա Տէր-Հովհաննէսեան, Գրեգորի Ճանիկեան, Աթոմ Էգոյեան, Արիս Ճանիկեան, Թ.Ջ. Ճուրեան, Նինա Խաչատուրեան, Դեյվիդ Խերդեան, Նենսի Գրիգորեան, Միշելին Ահարոնեան Մարքոմ, Մարկ Նշանեան, Մելինէ Թումանի, Հրակ Վարդանեան

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Մեկնաբանություններ (2)

Նարեկ
Սրանց խելքին նայի, ժողովուրդ~ Հայաստանում մարդու տարրական իրավունքները չեն պահպանվում, դուք ուր եք գնացել հասել, հերիք է copy-paste անեք ամեն ինչը, վերը թվարկված անձանցից բացի մի երկուսից մնացյալը ուր են, երբ այս երկրում ստիպում են արտագաղթել,կեղծ ընտրություններ են անցկացնում, մարդկաց նսեմացնոմւ ու ապատիժ մնալով սպանում Ուր եք այ հայ մտավորականներ, հը?
Armenian
It has been several decades that global society is trying to perceive these emerged alien human typologies in the legal context of democratic states, composed of families.. Overall conceptualizing the situation, there's a common understanding that unless promotion of a religion/ideology does not overlap with the security of the state or culture, it can be allowed. However a small country like Armenia, a culture where the bonding force and ideology is created through the Christian culture and National Army, simply cannot allow itself to be atomized and weakened through this kind's of ideological promotions.. That said, every person should be free to decide what and how they want to be; BUT their individualistic endeavors shell never overlap with the security of the whole state and nation.. The concept of human-rights is still very nascent and changeable, believe it or not.. Armenian's have no choice but to carefully examine every ideological import, before allowing its promotion.. The state has made a wise decision on banning such promotional activities; next step is to balance this kinds of decisions with civil liberties.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter