HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում ոստիկանությունում. քննարկվել են փախստականներին վերաբերող հարցեր

Այսօր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերուիրթին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը և իրավաբանական վարչության պետի տեղակալ Նելլի Մանանդյանը:

Քրիստոֆ Բիերուիրթը կարևորեց այն հսկայական աշխատանքը, որը վերջին տարիներին կատարվել է Հայաստանի Հանրապետությունում փախստականների վերաբերյալ իրավական ակտերում, մասնավորապես, հիշատակվեցին ՀՀ ոստիկանության հետ համատեղ մշակված «Քաղաքացիության մասին» օրենքի մեջ փոփոխությունների նախագիծը, ինչպես նաև «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագիծը, որոնց նպատակն է ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակի կրճատումը:

Քրիստոֆեր Բիերուիրթը գրասենյակի անունից պատրաստակամություն հայտնեց շարունակել հնարավորինս աջակցել ՀՀ-ին` վերոհիշյալ ոլորտում լուծելու փախստականների հետ կապված խնդիրները:

Հանձնակատարի ներկայացուցիչը նաև երախտագիտություն հայտնեց ՀՀ ոստիկանությանը` սիրիահայերի հետ կապված հարցերին գրագետ և արագ լուծում տալու համար:

Արթուր Օսիկյանը հյուրին պարզաբանեց ոստիկանության կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով սիրիահայերին համապատասխան փաստաթղթեր տրամադրելու ընթացակարգերը:

Պատասխանելով Քրիստոֆ Բիերուիրթի հարցին` ՀՀ ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ սիրիահայերի մասնակցությամբ իրավախախտումներ դեպքեր չեն արձանագրվել:

Քրիստոֆ Բիերուիրթը նշեց, որ սիրիահայերին իրավական աջակցություն ցուցաբերելու համար փոքրիկ ձեռնարկ ստեղծելու անհրաժեշտություն կա: Ի պատասխան` Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ սիրիահայերի հիմնախնդրի հենց սկզբից ՀՀ նախագահի գլխավորությամբ ստեղծվել է խորհուրդ, որի անդամ է նաև ինքը: Այդ խորհուրդը զբաղվում է սիրիահայերի խնդիրներով, այդ թվում և իրազեկման ապահովմամբ, սակայն ավելորդ չհամարեց նաև նման ձեռնարկի ստեղծումը:

Հանդիպման մասնակիցները նշեցին փոխհամագործակցության կարևորությունը` ինչպես ՀՀ ոստիկանության ծառայողների ուսուցողական այցերի, այնպես էլ արտասահմանյան երկրների լավագույն փորձը ՀՀ-ում ներկայացնելու համար օտարերկրյա փորձագետների Հայաստան այցելությունների համատեքստում: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter