HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Քաղաքացիները քննարկում են՝ ի՞նչ անել, եթե տրանսպորտը կրկին թանկանա (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ամիսներ առաջ կասեցրեց քաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագնի բարձրացման որոշումը, սակայն վտանգ կա, որ մայրաքաղաքում տրանսպորտի գինը կրկին կբարձրացվի: 

Բազմաթիվ փորձագետներ համոզված են, որ Երևան քաղաքում գործող տրանսպորտի սակագինը՝ 100 դրամը, բավարար է նորմալ քաղաքային տրանսպորտ ունենալու համար, նույնիսկ ավելի լավը, քան հիմա է, և թանկացումն արդարացված չէ:

Այսօր, Մաշտոցի պուրակում, մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ քննարկելու իրենց հետագա գործողությունները տրանսպորտի գնի հնարավոր թանկացման դեպքում: Նրանց դիտարկմամբ՝ այսպիսի լոկալ հարցերում քաղաքացիական հասարակության հաղթանակը կարող է նպաստել ավելի խոշոր, համակագային խնդիրների լուծմանը:

Մեկնաբանություններ (1)

Սիրանուշ
Հարգելի Հետք, կներեք, բայց խնդրանքով ձեզ պետք է դիմեմ. քաղաքային տրանսպորտով արդեն քանի շաբաթ է երթեւեկում եմ՝ 37 համարի ավտոբուսը 4788Տ համարանիշով, Բաղրամյան փողոցով, Մաշտոցի պողոտայով երթեւկում է ու նույն ժամին՝ 10:15 նույն վարորդն է, երեւի 30 անց, որը մեկ րոպե անգամ հեռախոսը ականջից չի վերցնում...անընդհատ զրուցում է: Դա անօրինական է, վտանգավոր է ու կրկնվում է ամեն օր, միթե չեն նկատում, միթե չեն ասել ղեկը տալուց առաջ... Խնդրում եմ ձեր օգնությունը, միջնորդությունը: Նախապես շնորհակալ եմ բոլոր ուղեւորների անունից...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter