HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեխիայում ձերբակալվել է երեք հայ՝ միջազգային հանցախմբում մասնակցելու մեղադրանքով

www.orer.eu-ն հայտնում է, որ Եվրոպոլը դադարեցրել է կեղծ փաստաթղթեր արտադրող միջազգային հանցախմբի գործունեությունը։ Այս մասին հայտնել է նաև Ամերիկայի ձայնը, հավելելով, որ Եվրոպոլին հաջողվել է դադարեցնել Եվրոպական Միության պետություններում գտնվող անօրինական ներգաղթականներին կեղծ փաստաթղթեր տրամադրող հանցախմբի գործունեությունը, որն ընդգրկում է ր 5 պետություն՝ Ավստրիա, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա և Միացյալ Թագավորություն։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 29 մարդ:

Ոստիկանության հաղորդման համաձայն, հանցախմբի գործունեության ղեկավարումն իրականացվում էր Պրահաից: Չեխիայի ոստիկանության խոսնակ Պավել Հանթակըտեղեկացրել է, որ հանցախումբն անձը հաստատող կեղծ վկայականներ էր տրամադրում Հայաստանից, Թուրքիայից, նախկին Խորհրդային Միության այլ պետություններից, ինչպես նաև արաբական երկրներից Եվրամիություն ժամանած ներգաղթականներին:

Նրա համաձայն, հանցախմբի գործունեության հետ կապված Չեխիայում հոկտեմբերի վերջին ձերբակալվել էր Հայաստանի երեք, ինչպես նաև Մոլդովայի, Ալժիրի, Թունիսի և Ուկրաինայի մեկական քաղաքացի, որոնց թվում էր նաև հանցախմբի պարագլուխը:

Եվրոպոլի կողմից ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, հանցախմբի կողմից կեղծվող փաստաթղթերն օգտագործվում էին անօրինական ներգաղթյալների կողմից Եվրամիություն անօրինական մուտք գործելու կամ դաշինքի տարածքում կացություն հաստատելու նպատակով:

Այս լուրը հաստատել է նաեւ Չեխիայի ոստիկանության կայքէջում`(police.cz) հրապարակված լրատվությունը։

Պրահայում ձեբակալությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին։ Ձերբակալվել են 6 տղամարդ եւ մեկ կին։ Ավելին այս լրատվության մեջ ասվում է, որ հանցախմբի ղեկավարը 47 ամյա հայ է։

Պաշտոնական լրատվության մեջ անուններ չեն նշվում։ Ամեն մի կեղծված փաստաթղթի համար հանցախմբի անդամները ստացել են 300-600 եվրո։

Ներկայացված մեղադրանքների հաստատման դեպքում ձերբակալվածներին հասնում է 3-ից մինչեւ 10 տարվա ազատազրկում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter