HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել են, 18-ը վկա են

Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն երեկվա դեպքերի վերաբերյալ, որը ներկայացնում են ստորև:

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել են երթ կատարել Ազատության հրապարակից:

Ոստիկանության ներկայացուցիչները նրանց  հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել, ապա մահակներով հարձակվել են իրենց կարգի հրավիրող ոստիկանների վրա:

Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարճ ժամանակում վերականգնել հասարակական կարգը:

Ոստիկանություն բերման է ենթարկվել 38 անձ:

Փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել են՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, իսկ 18-ը ներգրավվել են որպես վկա:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և առգրավված մահակներն ու ինքնաշեն պայթուցիկ փաթեթներն ուղարկվել են փորձաքննության:

Միջադեպի ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել  ոստիկաններ, որոնցից 4-ը ներկայումս ստացիոնար բուժման մեջ են:

Բերման ենթարկվածներից ու ձերբակալվածներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել:

Հնարավոր այլ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

Ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ միջադեպի այլ մասնակիցներին և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:

Մեկնաբանություններ (1)

Jay
You call them 'activists' but here in the United States we call them Terrorists. Any hooligan armed with Molotov Cocktail, and NOT firecracker, has one intention, to set ablaze of public or personal property and cause bodily harm. Here in the United States, these so-called Revolutionaries of 'Values'?, My VOR, will serve mandatory jail sentence of 20 years and plus some. These lil' pricks need to be taught lesson. I hope Armenian judicial system throws the book at these spoiled 'activists'.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter