HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Գծատերերի պահանջը` 200 դրամ ուղեվարձ (լուսանկարներ)

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, մի շարք երթուղային գծերի տերեր, գլխավոր մասնագետներ այսօր երթով գնացել էին դեպի Երևանի քաղաքապետարան` իրենց բաց նամակը հանձնելու քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Մենք դժգոհ ենք քաղաքապետի կողմից ձևավորված ուղեվարձի վերանայմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքներից: Մեր հաշվարկներով` ստացվում է 200 դրամից մի փոքր ավել ուղեվարձ, մենք պատրաստ ենք սահմանել 150 դրամ ուղևորի համար և 50 դրամ էլ որ քաղաքապետարանը կամ կառավարությունը լրավճարում կատարի»,- ասաց Հրանտ Եղիազարյանը:

Փոխադրողների միության նախագահի խոսքով` իրենց հիմնական դժգոհությունը վերաբերում է քաղաքապետի կողմից ձևավորված հանձնաժողովի գործելակերպին: Հանձնաժողովն, իրենց կարծիքով, տեղապտույտ է կատարում, չի աշխատում, չի գալիս եզրահանգման ուղեվարձի սակագնի հետ կապված, իսկ ուղևորափոխադրող ընկերությունները, ինչպես նշվում է նամակում, յուրաքանչյուր իսկ օր կրում են շոշափելի վնասներ:

«Մենք հարգում ենք և մեր ժողովրդին, և քաղաքապետարանին, և քաղաքապետարանի ղեկավարությանը. որոշեցին 150, մենք լուռումունջ 150 դրամով աշխատում էինք, հետո կասեցրեցին, դա էլ ենք հարգում, որովհետև ժողովուրդն ասեց` մենք չենք համաձայնվում: Հիմա հանձնաժողովը ստեղծվել է, որպեսզի որոշի` փոխադրողն է ճիշտ, թե ժողովուրդը կամ ակտիվիստները, այսպես ասենք, որովհետև ժողովուրդն առաջին օրերին խելոք, հանգիստ վճարում էր 150 դրամը»,- ասաց Փոխադրողների միության նախագահը:

Պատասխանելով «Հետք»-ի հարցին, թե արդյոք հնարավոր չէ ունենալ նորմալ քաղաքային տրասնսպորտ 100 դրամով կամ նույնիսկ ավելի էժան սակագնով, ինչի մասին շարունակ բարձրաձայնում են բազմաթիվ անկախ փորձագետներ, Հրանտ Եղիազարյանը պատասխանեց, որ իրենք այդ արտահայտություններն անողներին բազմիցս ասել են, թե` եկեք ձեր հաշվարկներով, մենք էլ մեր հաշվարկներով, դնենք սեղանին, տեսնենք, դուք մեզ համոզեք, մենք` ձեզ, սակայն նրանք չեն գալիս:

Մեկնաբանություններ (8)

iravaban
ինչ տարօրինակ ա , ոչ մի ոստիկան չկա
Նարեկ
Իրականում հարցը ավելիխորն է, ճանաչել եմ մի գծատիրոջ, ով հիմա ոչինչ չունի, սա որոշ անձանց համար խաբեությամբ ստեղծված բիզնես է, որոշների համար էլ այսպես ասած փայ մտած բիզնես է, մարդիկ էլ կան իրական հարստություն դիզել, վերջիններս հիմնականում պատկանում են իշխանական թևի բիզնեսդասին: Հիմա մի իրավիճակ է, որ իշխանական բիզնեսդասը այլևս չի կարող ապահովել գերշահույթը, որը հասկանալով նաև մնացածները: Այնպես, որ իշխանությունը պետք է ընտրի ուղևորի(ժողովրդի մեծամասնությունը օգտվում է հասարակական տրանսպորտից) կամ փոխադրումի ընվզումը, իսկ ամենավատը երկուսինը միասին:
ՈՉ 150 ԴՐԱՄԻՆ
Ժողովուրդը էլի չի համաձայնվի, այ գերշահույթի հետևից ընկածներ, ո՞ւմ եք հարիֆի տեղ դրել։ Ժողովրդի աշխատավարձը 100 անգամ բարձրացրեք, նոր համարձակվեք թպրտալ ու խոսել ուղեվարձ բարձրացնելու մասին։
ՀԱԿԱՌԵԺԻՄ
Վնասով եք աշխատո՞ւմ։ Վայ, ինչ մեղք եք։ Գնացեք հող մշակեք... թե՞ էլ հող չի մնացել, էդ էլ լրիվ թալանել-կերել եք
Nver
Hetakrkir e ed um grac scenarn e? Shat vat bemadrutyun e u angraget. Edkan vatn a, vnasov ek ashkhatum toxek, inchi hamar ek gci hamar irar kokord krcum?
pasha
Vnasi taka biznest vachari urish banov zbaghv !!
Ուղեւոր
Քաղաքապետարան կամ գծատեր, մեկ է, ԱՊԱՀՈՎԵՔ ԽՈՍՏԱՑՎՈՂ ՄԻԱՅՆ ՆՍՏԱԾ, ԲԱՐՎՈՔ պայմաններով ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, որից հետո վճար պահանջեք: Իսկ դա, ասեմ իմանաք, արվում է վարկերով, որը ձեզ ավելի հասանելի է... Չէ որ երբ առնում եք ինչ-որ բան՝ չափում-ձեւում, շոշափում եք նոր վճարում, լինի դա ծառայություն թե ապրանք: Հիմա վճարը տանք, իսկ դուք եկամուտը չտրամադրեք տրանսպորտի բարելավմանը, այլ ձեր տղեքին ջիպեր առնեք (ուղեւորներից ոչ մեկն ի դեպ զապորոժեց էլ չունի), կամ տանուլ տաք խաղատներում ու գիշերային բառերում, բա հետո, վճարողն ինչքան եւ ինչի սպասի....
elle
Հայաստանն արդեն դարձել է դրախտ ագահ, տգետ, թանձրամիտ ու անկուշտ մարդկանց համար...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter