HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյան. «Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ 15-20 տարի էլ նստել»

Այս պահին Վարդան Պետրոսյանին «Արթմեդ» բժշկական սթրես կենտրոնից շտապ օգնության մեքենայով տեղափոխում են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` խափանման միջոցի ընտրության հարցը որոշելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել այսօր առավոտյան ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Բժշկական կենտրոնի մուտքի մոտ «Հետքի» հետ զրույցում Վարդան Պետրոսյանը նախ ցավակցություն հայտնեց ավտովթարից մահացածների ընտանիքներին, այնուհետեւ շարունակեց. «Քննիչի գործողություններն ինձ համար առավել տարօրինակ են, ո՞ւր են շտապում, չեմ հասկանում: Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ 15-20 տարի էլ նստել, ես չեմ խուսափում պատասխանատվությունից»,- եզրափակել է դերասանը:

Նշենք, որ օրենքով սահմանված կարգով ձերբակալման 72 ժամը լրանում էր այսօր առավոտյան 12:00-ին, սակայն քննիչը սթրես կենտրոն է ներկայացել 10:00-ին եւ փորձել հարցաքննել Վարդան Պետրոսյանին` առանց փաստաբանի ներկայության: Վերջինս հրաժարվել է քննիչի հարցերին պատասխանել:  

Այս պահին «Հետքի» թղթակիցը եւս ուղեւորվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, նորություններին հետեւեք քիչ անց:

Արվեստագետները հանդես են եկել երաշխավորագիր-ստորագրություններով` պահանջելով խափանման միջոց ընտրել գրավը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի արդյունքում զոհվել էին երկու երիտասարդներ: 

Մեկնաբանություններ (1)

yerkri bnakich
Bolori achqi arach stor cevov gndakaharecin mardun u esor azatutyan mech en, es tren el djbaxt patahari masnakic linelov uzum en korcanen u verch, yev voch voq apahovagrvac che nman pataharneric, mard@ mxktum e traneri hamar, yete shat en cankanum glux@ uten, da kanen, dranc mot da shat lav e stacvum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter