ՈՒրբաթ, 17 օգոստոսի

Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է սթափ վիճակում



Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստվում է բողոքարկել իր պաշտպանյալի հանդեպ խափանման միջոց կալանք կիրառելու որոշումը: «Կալանքը կիրառելու հիմքերը բացակայում են, քրեական դատավարության 135 հոդվածը հստակ նախատեսում է դրանք: Նաև նախատեսվում է, որ կալանքի որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, այդ թվում և մարդու առողջական վիճակը: Այս ամենը անտեսվել է դատարանի կողմից»,-«Հետքի» հետ զրույցում նշեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: 

Ահա քննիչ Հակոբյանի կալանքի միջնորդությայն պատճենը, որտեղ փաստաբանը ընդգծել է, որ կալանքի հիմքերը բացակայում են: (Քննիչի միջնորդության մեջ կալանքին վերաբերող հոդվածը նշել է 134-ը, այնինչ կալանքը կարգավորվում է 135 հոդվածով-հեղ.):

«Կալանքի որոշման հիմքում դրվել են զգայական, բարոյական բաղադրիչներ: Կարծում եմ` իրավական հիմքերը պիտի ուժեղ լինեին: Իսկ այն հանգամանքը, որ կարող է Վարդան Պետրոսյանը խուսափել դատաքննությունից, անհիմն է, քանի որ իմ պաշտպանյալը դատարանում նախաքննական մարմնին հանձնեց իր անձնագիրը»,- նշեց փաստաբանը: 

Այս պահին դերասան Վարդան Պետրոսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»: 

 

Հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով զոհվել էին երկու երիտասարդ ու վիրավորվել 6 անձ, այդ թվում և դերասան Վարդան Պետրոսյանը, պարբերաբար լուրեր էին պտտվում, թե միգուցե ալկահոլի ազդեցությունն է եղել վթարի պատճառը: 

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դեռևս հոկտեմբերի 25-ին հարցում է կատարվել «Նաիրի» ԲԿ` տեղեկանալու (հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարից հետո Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ) արդյոք վարորդ Պետրոսյանը վթարի օրը եղե՞լ է ալկոհոլի ազդեցության տակ, թե՞ ոչ: Հոկտեմբերի 31-ին ստացվել է պատասխան բժշկական կենտրոնի տնօրեն Ա.Վերանյանի կողմից: Պատասխանում նշված է, որ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո, ստուգվել է՝ վարորդն ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել, թե ոչ՝ ալկոմետրով և արտաշնչման օդում ալկոհոլի հոտի ստուգման միջոցով: Կազմվել է վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ արձանագրություն: Զննության որոշումն ընդունվել է քննիչ Հակոբյանի կողմից: Համաձայն զննության, Վարդան Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (6)
1. Arina21:53 - 11 նոյեմբերի, 2013
Xosqern avelord en....mer erkrum inchn a ardar, vor datavor kochecylnern el ardar linen, amen inch u amen voq kasharvats en ,mez mnum e miayn toxnel u paxchel es anoren erkric
2. serj08:48 - 12 նոյեմբերի, 2013
axr et mard@ ishxanutyan derasann e u vor ereva vor ardar a iran brnum en mi erku amis knsti heto kasen inq@ mexavor chi bolorn el kasen inch ardar a
3. yana17:46 - 12 նոյեմբերի, 2013
ayspisi mardu nstacrek isk mardaspanneri bac toxeq u heto el zarmacek vor veranalueq erkri eresic , petq e asem vor texin klini el voch mi ban chi zarmacnum , ashxarhe shur e ekel
4. ashot11:09 - 23 նոյեմբերի, 2013
I don't care who it is, he took two life's and he must pay for it.
5. gor02:17 - 25 նոյեմբերի, 2013
It's going for ashot. You are right, two people lost their life in the accident...But with such a lack of information you can't judge! Without sufficient evidence is impossible to determine the culprit.
6. ominac00:09 - 4 հունվարի, 2014
I agree with ashot, he killed two people and maimed others for life , let him pay, regarding gor's comments. about sufficient evidence, its already the 5th presidential election that was based on fraud. if you are expecting that you get anything not fixed from this state of affairs that we have in Armenia. then you have to wait another 50 years. meanwhile the best approach is "you kill , you pay"
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ