HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխան Զաքարյանի առջև խնդիր է դրվել

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով վերահսկիչ պալատի գործունեությանը, նշեց, որ իրենք բոլորն էլ պատասխանատվություն ունեն, պետք է աջակցեն, որպեսզի ՎՊ-ն նորմալ աշխատի:

«Եվ պետք է աշխատենք, որ այդ նորմալ աշխատանքի արդյունքում վերանան այն խախտումները, այն թերացումները, այն չարաշումները, որոնք, իրոք, ճիշտ են, որոնք, իրոք, կան, և պատկան մարմինները պետք է տան իրենց գնահատականը: Իրականությանը պետք է համապատասխանի… Նոր խոսքեր կան, գնահատականներ կան, քննդատություներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և մենք պետք է ձեռնպահ մնանք նման քննարկումներից, քննադատություններից` անհիմն»,- ասաց Հ. Աբրահամյանը:

Ըստ վերջինիս` դրա համար  էլ ՎՊ նախագահի և նրա աշխատակազմի առջև խնդիր է դրվել, որպեսզի վերհանեն այն խնդիրները, որոնք իրականությանը համապատասխան են: «Ոչ թե հնչեցվեն Ազգային ժողովի ամբիոնից, գնահատականներ տրվեն, բայց արդյունքում իրավական որևէ խախտում չլինի: Դա շատ կարևոր հանգամանք է, և վերահսկիչ պալատի նախագահի ուշադրությունը ես հրավիրել եմ  այդ հանգամանքի վրա, որ հիմնավորվի, հետո նոր ներկայացվի այդ ամբիոնից»,- նշեց ԱԺ նախագահը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter