HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանրային պաշտպանի գրասենյակին պետբյուջեից տրամադրվող գումարները կնվազեն

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2014 թ. պետական բյուջեի նախագիծը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտահագություն հայտնեց, որ գալիք տարվա բյուջեի նախագծով հանրային պաշտպանի գրասենյակին ուղղված ծախսերը կրճատվել են: Օրինակ` 2013 թ. բյուջեով հատկացվել էր 260 մլն դրամ, իսկ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է 178 մլն դրամ:

«Սա՝ այն դեպքում, երբ բյուջեում նշված է, որ արդարադատության համակարգում իրականացվելիք բարեփոխումների ուղղություններից է լինելու անվճար իրավաբանական օգնության ինստիտուտի կատարելագործումը, հանրային պաշտպանի գրասենյակի կարողությունների հզորացումը: Ավելացնեմ, որ հունվարի 1-ից սոցիալապես անապահով մի քանի խմբերի հնարավորություն է տրվելու օգտվելու գրասենյակի պաշտպանությունից, եւ այստեղ մենք գումարը նվազեցնում ենք: Այսինքն` հանրային պաշտպանների վրա դրված ծանրաբեռնվածությունն ավելի է մեծանալու եւ նշված խմբի անձինք կամ չեն ստանալու իրավաբանական օգնություն, կամ ստանալու են շատ վատ որակի իրավաբանական օգնություն, իհարկե, եթե հատկացման չափը այս ձեւով մնա»,- ասաց Էդմոն Մարուքյանը` հավելելով, թե այս ուղղությամբ ինչ է մտածում կառավարությունը:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ հանրային պաշտպանի գրասենյակին 2014 թ. իսկապես հատկացվելու է 178 մլն դրամ, որը 83 մլն դրամով պակաս է ընթացիկ տարվա հատկացումից: «Այս ցուցանիշը հաշվարկված է՝ հիմք ընդունելով արդարադատության նախարարության տրամադրած բազային տվյալները: Նշեմ, որ սա չի նշանակում ավելի քիչ քաղաքացիների սպասարկում, որովհետեւ շուրջ 90 մլն դրամը, որ պակաս է նշված թվից, լինելու է այլ միջոցների հաշվին, որոնց գծով այս պահին քաղաքականությունը մշակում է արդարադատության նախարարությունը. եւ կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ վերջնականապես կամրագրվի»,- նշեց նախարարը:

Էդմոն Մարուքյանը դարձյալ նշեց հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը, ինչից ելնելով էլ պետք է ավելացվեր ֆինասավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter