HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Որ ասում եմ՝ անհեթեթ պատասխաններ եք տալիս, նեղանում եք»

ԱԺ-կառավորություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բարձրացրեց նոր գործարկվող ՀԴՄ-ների գնի, բնութագրիչների, ներկրման ու կառավարության մենաշնորհին վերաբերող հարցեր:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ «եթե  հնարավոր է նման տեխնիկական բնութագրիչներով ՀԴՄ մեքենաներ ներկրել 30 դոլարով, 30 հազար դրամով, կամ ավելի էժան գնով, որ ձեռք է բերում պետությունը, որեւէ մեկը չի կարող սահմանափակել որեւէ ընկերությանը կամ անձին, որպեսզի Հայաստանում վաճառեն այդ ՀԴՄ մեքենաները»:

«Որ ասում եմ՝ անհեթեթ պատասխաններ եք տալիս, նեղանում եք: Ձեզ ասում ենք, որ կառավարությունը սահմանել է այնպիսի բնութագրիչներ, որով որեւէ սարք հնարավոր չէ գնել: Ավելին՝ այդ սարքի մոդելը, որը կառավարությունը սահմանել է, չկա արտադրող ընկերության սայթում, եւ որեւէ գործարար չի կարողանում գնել Ձեր հաստատած տեխնիկական բնութագրիչներով սարքը: Իսկ Դուք ասում եք, եթե կարող են ավելի էժան… Կառավարությունը թույլ չի տալիս ոչ միայն ավելի էժան սարք գնել, անգամ այդ բնութագրիչով այդ սերիայի սարքը գնել»,- հակադարձեց Զուրաբյանը:

Դավիթ Սարգսյանը նշեց, որ կա «էքսքլյուզիվ» պատվեր, եւ Հայաստանը պատվիրել է ՀԴՄ, եւ շնորհիվ այդ քանակի՝ այն գինը, որով պատվիրել են, շատ ավելի քիչ է, քան կպատվիրեին 100 կամ 1000 հատ:

Նախարարը եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ որեւէ սահմանափակում չկա ներկրման եւ արտադրության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter