HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն առաջարկում է տեսնել նաև դրականը

Այսօր` ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի օրինագծի քննարկման առաջին հատվածում, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը «Ipad»-ով լուրեր էր կարդում: Նա անում էր դա անթաքույց, որոշ դեպքերում իր տեղեկություններով «կիսվում» էր իր աջ կողմում նստած ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: Փոխվարչապետի ձախ կողմում նստել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով քննարկումների երկրորդ հատվածում բացակայում էր դահլիճից:

Մտքերի փոխանակման ժամին, փոխվարչապետը «Ipad»-ը մի կողմ էր դրել, ապա որոշ ժամանակ անց նա ելույթ ունեցավ: Վերջինս անդրադարձավ դահլիճում հնչած որոշ դիտարկումներին:

«Աշխարհում չեք գտնի մի կառավարություն, որը քննադատության որևէ առիթ չտա, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս տարիների ընթացքում կառավարությունը միշտ փորձել է իրականացնել ծրագրեր` համագործակցելով, կոչ անելով քաղաքական դաշտի բոլոր ուժերին միասին լուծումներ գտնել, միասին խնդիրներին անդրադառնալ: Այսօր, ցավոք սրտի, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ մեր կյանքում բացի բացասականից, բացի նեգատիվից, որևէ դրական, որևէ հույս, ապագային միտված որևէ միտում գոյություն չունի»,- ասաց փոխվարչապետը:

Ապա նա ներկաներին փորձեց հավատացնել, թե ստեղծված մթնոլորտում որևէ մեկը չի կարող հանգիստ աշխատել, ստեղծագործել: Այնուհետ փոխվարչապետը կոչ արեց դահլիճում ներկա գտնվողներին, որ կառավարության կողմից ներկայացված փաստաթղթի մեջ  ոչ միայն բացասականը տեսնեն, այլև փորձեն դրականը գնահատել:

«Շատերը խոսում են` նշելով` մարզերում սա են ասում, մարզերում նա են ասում և այլն, բայց իրականում մարզերում բոլորից` լինի դա իշխանություն, թե ընդդիմություն, առաջընթաց են սպասում, քննադատություն չեն սպասում»,- նկատեց Ա. Գևորգյանը, ով դիտարկեց օրեր առաջ իր այցը Վայոց ձորի սահմանամերձ գյուղեր:

Իսկ այդ գյուղերում, ըստ նրա, կառավարությունից ընդամենն ակնկալում են քիչ թե շատ գործնական քայլեր իրենց հոգսերը պակասեցնելու համար, իրենց հնարավորությունները մեծացնելու համար: «Բայց մյուս կողմից, երբ որ բացատրում ես, ասենք, այդ նույն աշխատավարձերի  մասին խնդիրը, ներկայացնում ես` ինչ մոտեցումներով է այդ ամենը արվում, ոնց որ թե ընկալում կա: Այդ ընկալումն էականորեն տարբերվում է այս դահլիճում տիրող ընկալումից,- ասաց փոխվարչապետը և հավալեց,-անընդհատ խոսվում է, որ կուտակային հիմնադրամը մյուս տարվանից սկսելու է գործել և զինվորականների այդ 10% ավելացումով որևէ հարց չի կարող լուծել: Բայց եկեք, եթե Ա-ն ասում ենք, Բ-ն էլ ասենք: Կուտակային հիմնադրամի` հունվարի 1-ից գործող մեխանիզմները զինվորականների վրա չեն տարածվելու: Հիմա սա ի՞նչ է` հանրությանը հատուկ թյուրիմացության մեջ գցե՞լ, թե՞ ընդամենը խնդիրը շահարկել: Այս է խնդիրը, հարգելի բարեկամներ: Եթե մենք սևով սպիտակին գրածը նույնպես պետք է մեկնաբանենք այնպես, ինչպես ենք ուզում..մեր քաղաքական նպատակներին, մենք, իհարկե, առաջընթաց չենք ունենալու»:

Մեկնաբանություններ (1)

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ
,,մեր կյանքում բացի բացասականից, բացի նեգատիվից, որևէ դրական, որևէ հույս, ապագային միտված որևէ միտում գոյություն չունի,,։ Է հա, էդպես էլ կա, հույս թողեցի՞ք որ, պարոն փոխվարչապետ և մյուս քաղաքական այրեր։ Իսկ ստեղծված մթնոլորտն ո՞վ այդպիսին դարձրեց, ո՞վ գաղջացրեց, օրվա հացի ետևից ընկած քաղաքացի՞ն, ում աշխատավարձերը էլի եք կրճատում ու տրանսպորտ եք թանկացնում, թե՞ պետական բյուջեն թալանող (բիոզուգարաններ, ԱԺ զուգարաններ, նունեեսայաններ), արդար ընտրություններ կատարող ու կազինո չհաճախող մեր ղեկավարները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter