HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` հարկադիր կատարողի նկատմամբ

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով քաղաքացի Դ. Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Ըստ նյութերի` Դ.Մ.-ի որդուց` Է. Մ.-ից, 1.5 մլն ՀՀ դրամի գումարի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթի շրջանակներում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողն առանց պատշաճ կարգով ծանուցելու, գաղտնի կերպով հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով վաճառել է 40 մլն դրամ արժողությամբ բնակարանը` վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter