HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Երթ` ընդդեմ կուտակային կենսաթոշակին (լուսանկարներ)

2014թ. հունվարի 1-ից, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխության համաձայն, բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ. կամ դրանից հետո, պարտադրված են լինելու իրենց զուտ աշխատավարձի 6.6-ից մինչև 13 %-ը փոխանցել կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարեկանից հետո հետ ստանալու պայմանով:

Այսօր ԱԺ-ի ընդդիմադիր եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ պետք է տեղի ունենար արտահերթ նիստ՝ կուտակային կենսաթոշակին վերաբերող օրենսդրական փաթերթը քննարկելու եւ գործընթացը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ:

Սակայն նիստը տապալվեց՝ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի բոյկոտի հետևանքով:

ԱԺ շենքի դիմաց հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելու պարտադիր կուտակային կենսաթոշակայային համակարգի ներդրման դեմ: Ցուցարարները երթով շարժվեցին նաև դեպի ՀՀ կառավարություն, այնուհետև ՀՀԿ կուսակցության գլխավոր գրասենյակ:

Քաղաքացիների կազմակերպած բողոքի ակցիային ճանապարհին միանում էին բազմաթիվ այլ մարդիկ` պարզապես անցորդներ, ովքեր, տեղեկանալով երթի մասնակիցների բարձրաձայնած պահանջների մասին, անցնում էին ցուցարարների շարքերը:

Մեկնաբանություններ (2)

Գևորգ
Այսօրվա թոշակառուների նախկին ավանդները մսխած իշխանություններն ինչ տրամաբանությամբ են փորձում նոր ավանդ վերցնել :ՄԻակ երաշխիքն այն կլինի,որ վերադարձնեն հին ավանդները:
Arkadi
Ete aysorva poxahavaqnerov mi qani hogi harstanum en ev dra patcharov mi amboxj Azg veranalu vtangi araj e kangnac........ xosqer chkan Kpatjven bolor Azg veracnox harstacnoxner@ , ete voch irenq apa irenc toxac serundy...Lav mtaceq HARUSTNER

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter