HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Քաղաքացիական քննարկում «պարտադիր կուտակային»-ի դեմ (լուսանկարներ)

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը Մաշտոցի պուրակում այսօր անցկացրեց հերթական հավաք քննարկումը: Քննարկման ժամանակ քաղաքացիները կենսաթոշակային նոր համակարգի դեմ պայքարելու համար տարբեր առաջարկներ հնչեցրեցին:

Նախաձեռնության անդամների համոզմամբ` «բարեփոխումներ» անվան տակ իշխանությունները պարզապես դրամաշորթություն են պատրաստվում իրականացնել հունվարի 1-ից:

Ժողովրդի մեծ մասը, նույնսիկ նախաձեռնության անդամ քաղաքացիներից շատերը տեղյակ չէին օրենքի այն փոփոխությունից, որի հետևանքով հունվարի 1-ից իրենց աշխատավարձից պահումներ են արվելու: Քաղաքացիները քննարկեցին նաև պարտադրվող նոր համակարգի կանխատեսելի տնտեսական հետևանքները, այդ թվում` անխուսափելի գնաճը:

Քաղաքացիների դիտարկմամբ` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը հակասահմանադրական է և վնասելու է բոլորին: Նրանց  կարծիքով`վնաս են կրելու նաև  չգրանցված աշխատողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter